Բոլորիս ապշեցրել է. Վիգեն Խաչատրյանը ԱԻՆ նախարարի կալանավորման մասին

«Անդրանիկ Փիլոյանի կալանավորման փաստը, նրան վերագրվող արարքը բոլորիս ապշեցրել է, նրանից չէինք սպասում: Բայց այս պահին ավելին ասել չեմցանկանում, չեմ ցանկաում անմեղության կանխավարկածը խախտել, քննությունը կգնա եւ բոլորս ականատես կլինենք, թե ինչ հանցանքներ է գործել Արտակարգ իրավիճակների արդեն նախկին նախարարը»,-«Իրավունքի» հետ զրույցում անրդրադառնալով ԱԻՆ արդեն նախկին նախարար Փիլոյանի կալանավորման փաստին, ասաց ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

Ապա անդրադառնալով Ադրբեջանի կողմից պարբերական բնույթ կրող սադրանքներին վեջինս նկատեց.

-Ադրբեջանի վարքագիծը անհանգստություններ է առաջացնում, մենք պատերազմի շահագրգռված չենք, պետք է միջազգային կառույցների հետ աշխատել: Ադրբեջանը՝ հաղթողի կարգավիճակով, տեսնելով, որ ռազմական բախումները մեզ ձեռնտու չեն, փորձում է շատ կորզել, բայց մեր կողմից կկանխվի: