- 04/03/2022
Ուկրաինական նացիզմի անգլոսաքսոնական արմատները
Եվ այսպես, վաղը լրանում է ուկրաինական պատերազմի 10-րդ օրը: Թե ինչ արդյունավետությամբ, կարծիքները տարբերվում են: Հատկապես արեւմտյան աղբյուրների մոտ հրապարակային դաշտում չարախնդություն է, թե տեսեք, ռուսները տեղապտույտի մեջ են: Եվ դա այն դեպքում, երբ անգամ Ուկրաինան պատերազմի մեկ շաբաթվա ավարտին խոստովանեց, որ երկրի խոշոր քաղաքները ռուսների շրջապատման տակ են, մասամբ էլ՝ գրավված:
ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՌԱՋԻՆ 10 ՕՐԵՐԸ
Իսկ ահա ռուսական աղբյուրներն ուկրաինական օպերացիան համեմատության մեջ են դնում ԱՄՆ-ի իրաքյան պատերազմի հետ՝ մատնանշելով, որ շատ ավելի թույլ Իրաքն այն ժամանակ ԱՄՆ-ն կարողացավ գրավել մոտ մեկուկես ամսում, այն էլ՝ համատարած հրթիռառմբակոծություններով: Այն դեպքում, երբ ռուսներն Ուկրաինայում պատերազմի 10-րդ օրվա դրությամբ Իրաքի համեմատ մոտ կրկնակի մեծ Ուկրաինան գործնականում լիովին ստրատեգիական վերահսկողության տակ են առել, ուկրաինական բանակը գործնականում կազմալուծված է, ու արագ առաջխաղացումների միակ խոչընդոտը մեծ տարածքներն են. զորքի տեղաշարժ-լոգիստիկաների տեղաշարժ-մատակարարումներ շղթան նման մեծ տարածքների պարագայում ժամանակ է պահանջում:
Ամեն դեպքում, այս պահին ռազմական առումով պատկերը մոտավորապես սա է: Ուկրաինայի հարավ-արեւելքում գործնականում ձեւավորվել է շրջապատման գոտի, որտեղ ներառված է ուկրաինական բանակի ողջ դոնբասյան խմբավորումը՝ Կրամատորսկի հատվածում (տե°ս քարտեզը): Շրջապատման երկրորդ մեծ օղակը ուրվագծվում է աչքի առաջ. Նիկոլաեւ-Ուման ուղղությամբ ընթանում է հարձակում, որը գործնականում արդեն միանում է Կիեւի հատվածից դեպի հարավ շարժվող ռուսական ուժերին: Այս երկու ուղղությամբ էլ ուկրաինական բանակը գրեթե պաշտպանություն չունի, եւ այն, որ ռուսական հարձակումները կձախողվեն, հավանականության չնչին մաս ունի: Մինչդեռ այս օպերացիայի ավարտին գրեթե ողջ կենտրոնական Ուկրաինան կհայտնվի շրջապատման օղակում: Իսկ Օդեսայի խնդիրը լուծվում է դեսանտային օպերացիայի միջոցով: Այսքանից հետո արեւմտյան Ուկրաինայի հարցը դառնում է տեխնիկական խնդիր: Իհարկե, այսքանով հանդերձ նկատենք նաեւ, որ ռուսական բանակը, փոքր բացառություններով, դեռ ձեռնպահ է մնում խոշոր քաղաքները, այդ թվում՝ մայրաքաղաք Կիեւը գրոհելուց, որ, թերեւս, երկկողմ խոշոր կորուստներից ու բնակավայրերի ոչնչացումից խուսափելու նպատակ ունի: Մյուս կողմից, այս պահին այդ քաղաքները մնում են պաշտոնական Կիեւի գլխացավանքը. պետք է, չէ մարդկանց ինչ-որ կերպ գոնե կերակրել: Ու որքա՞ն կկարողանան կերակրել, օրինակ, Կիեւի բնակչությանը, որտեղ արդեն իսկ հումանիտար աղետ է ուրվագծվում: Ու, թերեւս, հենց այս կարգի խնդիրներն են, որ կլուծեն խոշոր քաղաքների հարցը:
ԱՄԵՐԻԿԱՑԻ ԳՆԴԱՊԵՏԻ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Կարճ ասած, ընդհանուր իրավիճակը եւ սպասվող ելքը գործնականում ակնհայտ է: Ընդ որում, կշարունակվի պատերազմը եւս 10 կամ 20 օր, դժվար է միանշանակ ասել, սակայն ելքը դրանից հազիվ թե փոխվի: Ու նաեւ հաշվի առնելով, որ այդ գնահատականը հնչում է նաեւ արեւմտյան փորձագիտական շրջանակներում: Այս առումով կարելի է ներկայացնել նախօրեին «Fox News» հեռուստաալիքի եթերում ԱՄՆ բանակի պաշտոնաթող գնդապետ Դուգլաս Մակգրեգորի ներկայացրած մեկնաբանությունը, որը ուշագրավ է ոչ միայն բուն ուկրաինական պատերազմի մասին գնահատականներով, այլ դրա պատճառների: Այսպես, ըստ գնդապետի. «Վլադիմիր Պուտինը հետեւում է այն ամենին, ինչի մասին զգուշացնում էր մեզ առնվազն վերջին 15 տարիների ընթացքում, որ չի հանդուրժի ամերիկյան զորքերը եւ հրթիռները իր սահմանին: Ճիշտ այնպես, ինչպես մենք չէինք հանդուրժի Կուբայում ռուսական զորքերն ու հրթիռները: Մենք անտեսեցինք նրան, եւ նա ի վերջո քայլեր ձեռնարկեց: Նա բազմիցս ասել է, որ Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ բացարձակապես անընդունելի է, ցանկացած պարագայում:
Իրականությունն այն է, որ Ուկրաինայի արեւելքում մարտերն իրականում գրեթե ավարտվել են: Այնտեղ տեղակայված ուկրաինական բոլոր զորքերը շրջապատված են եւ կտրված: Եթե նրանք չհանձնվեն առաջիկա ժամերի ընթացքում, ես կասկածում եմ, որ ռուսներն ի վերջո կոչնչացնեն նրանց…
Ես կարծում եմ, որ մենք պետք է հեռու մնանք դրանից, ամերիկացիները կարծում են, որ մենք պետք է հեռու մնանք, եվրոպացիները կարծում են, որ մենք պետք է հեռու մնանք: Եվ մենք պետք է դադարեցնենք զենքի մատակարարումը եւ դրդենք ուկրաինացիներին՝ մահանալ այս անհույս ձեռնարկման համար… Գիտե՞ք ինչն է սարսափելի: Մենք մեր օդուժը չենք ուղարկում կռվելու, բայց ուկրաինացիներին խրախուսում ենք անտեղի մահանալ մի ճակատամարտում, որը նրանք չեն կարող հաղթել: Մենք կհրահրենք աննախադեպ հումանիտար աղետ, եթե այս ամենը չդադարի»:
Բուն ուկրաինական պատերազմի ընթացքի եւ դրանց առաջ բերած պատճառների մասին ամերիկացի գնդապետի տեսակետը հասկանալի է: Սակայն նրա մեկ միտք, այնուամենայնիվ, պետք է հատուկ ընդգծել. թեեւ պատերազմի ելքն ակնհայտ է, որը, ինչ խոսք, պարզ գիտակցում են նաեւ ամերիկյան եւ նրա մանկլավիկների ռազմական գերատեսչություններում, սակայն, ինպես ավելորդ անգամ ֆիքսեց ամերիկացի նախկին զինվորականը՝ «Ուկրաինացիներին խրախուսում ենք անտեղի մահանալ մի ճակատամարտում, որը նրանք չեն կարող հաղթել…»:
Այսինքն, հայերենով ասած, Ուկրաինայում գործում է ոչ թե «մահ՝ գիտակցյալ» տարբերակը, այլ՝ «մահ՝ հրահրյալը»: Իհարկե, կարելի է նաեւ ասել. ինչո՞ւ մարդիկ մնում են իրենց քաղաքներում, ցանկանում են պաշտպանել: Սակայն փաստը սա է: Այս պահին, ըստ ուկրաինական պաշտոնական տվյալների, երկրից հեռացել է մոտ մեկ միլիոնի չափ մարդ, այն էլ՝ հիմնականում արեւմտյան շրջաններից, որտեղ, չմոռանանք, հիմնականում, այսպես ասած, բանդերական զանգվածներն են: Այսինքն, ուկրաինացիների «արժեքավոր» հատվածին թույլ են տալիս դուրս գալ կրակի տակից: Մինչդեռ հաջորդ փաստն այն է, որ խոշոր քաղաքներից, այդ թվում՝ Կիեւից, բնակչության մասշտաբային էվակուացիա չի կազմակերպվել. նման վկայություններ չկան: Ավելին, կան նաեւ տվյալներ, որ չեն օգտագործվում գրեթե բոլոր նման քաղաքներում ռուսների կողմից թողնված միջանցքները՝ բնակչությանը տարհանելու համար: Ու, միաժամանակ, փաստ է նաեւ այն, որ հատկապես նացիստական խմբավորումները, չփորձելով անգամ այս քաղաքները դրսից պաշտպանել, ողջ ուժն ու տեխնիկան քաշել են քաղաքները: Իսկ դա մեկ բան է նշանակում՝ փորձում են ռուսներին պարտադրել քաղաքային մարտեր, որոնց ժամանակ, կրկնենք, առավելագույն ավերածություններ եւ զոհեր են լինում: Իսկ երբ այդ ստրատեգիային ես դիմում՝ քաղաքում պահելով բնակչությանը, դա մեկ բան է նշանակում՝ արհեստականորեն առավելագույն քանակությամբ զոհեր ապահովել: Եվ ասել, թե այդ ստրատեգիան, որը փոխառված է Մերձավոր Արեւելքի ահաբեկչական խմբավորումներից, ուկրաինական նացիստները հենց այնպես, առանց հատուկ թելադրանքի են զանգվածաբար իրականացնում, միամտություն կլիներ:
ՆԱՑԻԶՄԻ ԱՐՄԱՏՆԵՐԸ ՏԱՆՈՒՄ ԵՆ ԴԵՊԻ ԱՆԳԼՈՍԱՔՍՈՆԻԶՄ
Այսպիսով, հաշվի առնելով ամերիկյան փորձագետների ¥գնդապետ Դուգլաս Մակգրեգորի հիշատակած տեսակետն ընդամենը օրինակ էր¤ եւ Ուկրաինայում տիրող բուն իրավիճակը, պարզ հարց է ծագում՝ իսկ Արեւմուտքի ինչի՞ն է պետք առավելագույն թվով զոհեր եւ ավերածություներ ապահովել: Ընդ որում, պատասխանը, թե դա արվում է ռուսների դեմ հետագա քարոզչություն ծավալելու համար, տեղին չէ. քարոզչությունն առանց դրա էլ ծավալվում է, եւ դրա հիման վրա հասել են այնպիսի պատժամիջոցային մակարդակի, որը, փաստացի, ՌԴ-ին տնտեսական պատերազմի հայտարարում է նշանակում:
Չէ°, այս առումով խնդիրն Արեւմուտքը լուծել է: Այսինքն, առավելագույն զոհեր ապահովելու հարցը պետք է այլ բացատրություն ունենա: Այնպես, ինչպես, օրինակ, պետք է բացատրել, թե ինչո՞ւ չեղարկեցին «Մեծ թատրոնի» հյուրախաղերը Լոնդոնում, ինչու են ազգությամբ ռուսներին փորձում վտարել եվրոպական աշխատատեղերից, բուհերից, մինչեւ իսկ՝ դպրոցներից: Կամ, վերջապես, ինչո՞ւ Պեկինի պարօլիմպիադայի մասնակցության իրավունքից զրկեցին ռուս եւ բելառուս մարզիկներին: Հաշմանդամ մարզիկը որեւէ կապ ունի՞ ուկրաինական պատերազմի հետ, որ «հումանիտար» եւ մարդու իրավունքների «ջատագով» Եվրոպան անգամ նրանց կամ իր ապագան արդեն իսկ Եվրոպայի հետ կապած ազգությամբ ռուս ուսանողի դեմ է «ատամ սրել»: Ընդ որում, ուկրաինական պատերազմն այստեղ կապ չունի. եթե հիմա Ուկրաինան պատճառաբանելով՝ ռուս հաշմանդամներին վտարում է քաղաքականության հետ որեւէ կապ չունեցող Օլիմպիադայից, ապա ինչո՞ւ այն ժամանակ, երբ ոչ մի ուկրաինական պատերազմ էլ չկար, ռուսներին չգիտես ինչ բացատրություններով զրկեցին այլ օլիմպիադաներում սեփական դրոշի տակ հանդես գալուց:
Այս բոլոր փաստերը մեկ պարզ բացատրություն ունեն՝ սա ռուս ժողովրդի հանդեպ ծայրահեղ թշնամանքի դրսեւորում է՝ նացիզմ: Ընդ որում, դրա պատմական օրինակը դժվար չէ հիշել. հենց այդ՝ ռուս տարրի ոչնչացման ծրագրերն էին նաեւ Գերմանիայի մոտ՝ 1940-ականների սկզբներին: Ընդ որում՝ չմոռանանք, որ Բրիտանիան էր Գերմանիային դրդում այդ ուղղությամբ, եւ հիմա էլ փաստացի ԱՄՆ-ն հիմնականում Բրիտանիայի ղեկավարմանն է հանձնել հակառուսական այս ողջ արշավի առաջնորդողի դերը: Այն, որ ուկրաինական նացիզմն այս պայքարի առաջին պլան է մղվել նույն անգլոսաքսոնիզմի կողմից, լուրջ մտորումների տեղիք է տալիս, թե իրականում որտեղ է հակառուսական այս նացիզմի արմատները:
Բայց թե ինչ արդյունավետությամբ, հարցի մյուս կողմն է, որի մասին հուշում է պատերազմի առաջին տաս օրերի արդյունքները: Չնայած, ուկրաինական պատերազմի ավարտը դեռ չի նշանակում նացիզմի դեմ պատերազմի ավարտ: