• 04/03/2022

Նիկոլը նորից մնացել է մուրճի եւ զնդանի արանքում

Նիկոլը նորից մնացել է մուրճի եւ զնդանի արանքում

Ուկրաինական պատերազմի այս  խառը օրերին գնալով օրակարգային է դառնում մեզ համար առանցքային մեկ հարց: Այսպես, գրեթե ողջ աշխարհը պատերազմի մասին իր գնահատականն է հնչեցրել: Արեւմտյան բլոկը դատապարտում է: Չինաստան-Հնդկաստան ուղղությունը, չփորձելով չեզոքություն ի ցույց դնել, սակայն պաշտոնապես հրաժարվել են մասնակցել արեւմտյան պատժամիջոցներին: Ռուսների դեմ չգնալու նոտաներ կան իսլամական աշխարհում, ընդ որում, ինչպես շիա, այնպես էլ՝ սունի իսլամի: Լատինական Ամերիկան եւս մասամբ զուսպ, մասամբ՝ կոշտ տոնայնությամբ ¥ինչպես, օրինակ, Վենեսուելան¤, ըստ էության՝ ռուսներին աջակցեցին:
Գնահատականներ կան նաեւ հետխորհրդային տիրույթից: Բացի մերձբալթյան երեք երկրներից, ողջ հետխորհրդային տիրույթը հրապարակավ խոսել է պատժամիջոցներին չմիանալու մասին: Մինչեւ իսկ Վրաստանը, որը հայտարարեց, թե հակառուսական պատժամիջոցներն իրեն ամենեւին էլ պետք չեն, որին դեռ կանդրադառնանք: Այն ակտիվությունը, որը դեռ պատերազմը չսկսված, ի ցույց է դնում Ալիեւը, նույնիսկ նախանձի տեղիք է տալիս:
Եվ ահա  այս իրավիճակում պարզ հարց՝ իսկ ո՞րն է ՀԱՊԿ-ի եւ ԵՏՄ-ի գծով Ռուսաստանի դաշնակից Հայաստանի դիրքորոշումը: Ընդ որում, այստեղ նախ մեկ փաստ հիշեցնենք. 44-օրյա պատերազմի ¥մինչ այդ էլ՝ քառօրյա պատերազմի¤ առաջին իսկ օրվանից սկսած ողջ Հայաստանով մեկ աղմուկ էր, թե ո՞ւր է մեր դաշնակից Ռուսաստանը, ինչո՞ւ ոչինչ չի աում: Ավելին, երբ ազերիները փորձեցին հարվածել Սյունիքին, արդեն ժամեր անց էին ՔՊ պատգամավորներն աղմկում՝ ո՞ւր մնաց Ռուսաստանը, թեեւ հետո խոստովանեցին, որ ռուսները ճիշտ պահին օգնել են: Եվ ահա այս իրավիճակում, երբ մեր դաշնակիցն է պատերազմի մեջ, այդպես էլ 10 օր անց որեւէ պաշտոնական փաստ չկա, թե ո՞րն է Հայաստանի, չասենք դաշնակցային օգնությունը, այլ՝ սովորական կարծիքը: Եվ այն դեպքում, երբ, կրկնենք, գործնականում ողջ աշխարհն արտահայտվել է:
Այսպես, դատապարտո՞ւմ ենք, թե՝ կողմ ենք մեր թիվ 1 դաշնակցի գործողություններին: Իշխանությունների մասով՝ հասկանալի է. դատապարտեն, հետո պատասխան  են տալու Մոսկվային: Ընդունելի համարեն, բա  Սորոս պապիկին մեր որոշ չինովնիկներ ի՞նչ են ասելու: Մնում է լռել, բայց օրերն անցնում են, եւ երեւի Նիկոլն էլ է հասկանում, որ հետագա լռության դեպքում հարցեր են լինելու: Ու այն, որ ԱԺ-ում անգամ նման հիստերիկ դրեւորումներ է ի ցույց դնում, հենց ասվածի մասին է ակնարկում: Եվ, թերեւս, այս լռության արձագանքները դեռ կլսվեն:
Սակայն շատ ավելի հետաքրքիր է մոլի արեւմտամետ Վրաստանի վիճակը: Ողջ Արեւմուտքը միավորվել է ռուսների դեմ, իսկ Վրաստանը, որ տարիներով արեւմտյան փողերով է ապրում, ինչ-որ արդարացումներով փաստացի «թռավ» այդ խաղից: Ու նույնը կարելի է ասել ոչ պակաս արեւմտամոլ Մոլդովայի մասին: Պակաս տարօրինակ չէր նաեւ պաշտոնական Կիեւի ռեակցիան. Զելենսկին որոշեց հետ կանչել Վրաստանում ուկրաինական դեսպանին, այն դեպքում, երբ շատ ավելի կոշտ դիրքորոշում ունեցող երկրներ էլ կային, եւ դրանց մասին պաշտոնական Կիեւը բառ անգամ չասաց: Ինչո՞ւ Վրաստանի դեպքը  այդպես հունից հանեց. կարելի է հասկանալ, շատ ավելի ծանր է, երբ ընկերդ է մեջքից խփում: Այսինքն, սա նաեւ Հայաստանի համար կարող է լավ դաս լինել, թե ծայրահեղ իրավիճակներում ինչ է պետք սպասել մեր դարավոր «ընկերոջից», չնայած 44-օրյա պատերազմի ժամանակ դա էլ ենք տեսել:
Սակայն այստեղ խնդիրն այլ է: Պարզ հարց, իսկ ինչո՞ւ Թբիլիսին «գցեց» արեւմտյան տերերին: Ի դեպ, հիշենք, նման փաստեր Վրաստանի պատմության մեջ էլի են եղել: Ասենք, 100 տարի առաջ, երբ Վրաստանն էլի Եվրոպա էր խաղում, ու հենց այն պահին, երբ Ռուսաստանի դիրքերն ամրացան, «մեկ գիշերում» դարձան ամենաջերմ ռուսասերը: Ընդ որում, նման հարցերում Վրաստանն իսկական «բարոմետր» է. շատ արագ կարողանում է զգալ, թե քաղաքական մթնոլորտն ինչպես եւ ում օգտին է փոխվում: Եվ, դատելով այս հերթական քայլից, այս անգամ էլ է վրացական «բարոմետրը միացել» ճիշտ պահին:
Իսկ ահա Հայաստանը լռում է, եւ էլի օրինակը 100 տարի առաջվա պատմությունն է. Ադրբեջանն ու Վրաստանը ճիշտ պահին կողմնորոշվեցին, իսկ մեր որոշ օղակներ՝ «Արեւմուտքը կօգնի» տրամաբանության մեջ են մնացել: Չնայած, դրան, որպես  կանոն, արագորեն հաջորդում է «վերցրին հանրապետության փողերն ու հայ դե՝ Փարիզ» սխեման:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ