• 05/03/2022

Իրավիճակը ուկրաինական ռազմաբեմում (Քարտեզ)

Իրավիճակը ուկրաինական ռազմաբեմում (Քարտեզ)

Կարծես թե արդեն վերջնականապես հստակ է դառնում այն ռազմանակ իրավիճակը, որն այս պահին ստեղծվել է Ուկրաինայում: Նաեւ, թե այդ իրավիճակն ինչի է տանում:

Սկսենք հարավ-արեւելքից, որտեղ, ինչպես դեռ օրեր առաջ ներկայացնելու առիթ ունեցել ենք, ստեղծվում է շրջապատման մեծ օղակ, որի մեջ կմնա ուկրաինական բանակի հիմնական մարտական միավորը՝ դոնբասկան խմբավորումը (տես քարտեզը): Այսպես, Խարկովի ուղղությունից մեկնարկած հարձակումը (1) գործնականում արդեն հանդիպել է Վասիլեվկայի գրավումից հետո դեպի հյուսի ընթացող ուժերին (1): Արդյունքում, փաստացի ուկրաինական ողջ դոնբասյան խմբավորումն արդեն իսկ գործնականում օղակի մեջ է (1.1):

Հաջորդ օղակը ձեւավորվում է մի փոքր ավելի հյուսիս-արեւմուտք: Կրիվոյ Ռոգի հատված դուրս եկած ռուսական ուժերին (2) ընդառաջ է շարժվում Խարկովի ուղղությունից դեպի Դնեպր (Դնեպրոպետրովսկ) ռուսական ստորաբաժանումները (2): Ըստ ամենայնի, այս երկու շարասյուները որեւմուտքից կշրջանցեն ինչպես Կրիվոյ Ռոգը, այնպես էլ՝ Դնեպրը, եւ կփորձեն արագացված ընթացքով միանալ՝ ձեւավորելով երկրորդ շրջապատման օղակը: 

Վերջապես, Նիկոլաեւվսկից հետո ռուսական ստորաբաժանումները վերախմբավորվելով, երեկ սկսեցին արագացված շարժը հյուսիս-արեւմտյան ուղղությամբ, եւ ներկայումս Պերվոմայսկի հատվածում են (3): Կիեւի հատվածից, ինչպես ավելի վաղ ենթադրելու առիթ ունեցել ենք, ռուսական շարասյուները (3) սկսել են շարժել հարավային ուղղությամբ, եւ ներկայումս մարտերը Բելայա Ցերկովի հատվածում են: Երկու ուժերը սպառնում են միանալ մոտավորապես Ումանի հատվածում, որը կստեղծի երրորդ օղակը:

Այսպիսով, հանրագումարում շրջապատման երեք հսկայական օղակներում կհայտնվի գործնականում ողջ ուկրաինական բանակը՝ չունենալով փրկության որեւէ ռեալ տարբերակ: Մնացածն արդեն տեխնիկայի խնդիր է:

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…