- 11/03/2022
Մենք կողմ ենք ինքնորոշմանը, դա կլինի Արցախի ինքնորոշումը, Ղրիմի, Լուգանսկի, թե Դոնեցկի ինքնորոշումը, որովհետեւ դա ազատություն է. Բաբուխանյան (aravot.am)
«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ, հանուն նոր միության» շարժումն այսօր «Ընդդեմ նացիզմի» միջոցառումով, ըստ էության, նախաձեռնեց կանանց միամսյակի բացում: Սակայն, ինչպես ասաց միջոցառման նախաձեռնող Հայկ Բաբուխանյանը. «Միայն չենք շնորհավորելու մեր մայրերին, քույրերին, կանանց: Կանանց ծանրակշիռ խոսքը պետք է լսենք այս դժվար իրավիճակում, որի մեջ ընկղմվել է ոչ միայն մեր երկիրը, տարածաշրջանը եւ, ինչպես երեւում է, ողջ աշխարհը: Ի՞նչ են ասում հայ կանայք: Այսօրվա մեր ֆորումի նշանաբանն է՝ «Աշխարհն առանց նացիզմի եւ հանուն ավանդական արժեքների:
Սրանք շատ կարեւոր երկու ուղղություններ են, որոնք ունեն շատ կարեւոր հիմք: Մեկը ադրբեջանական եւ թուրքական նացիզմն է, որը սանձազերծեց հակահայ պատերազմները՝ թե Թուրքիայում իրականացված հայոց ցեղասպանությունը, թե այսօր ադրբեջանական հարձակումը Արցախի եւ Հայաստանի վրա: Սրանք նացիզմի հետեւանք են, ինչպես նացիզմի հետեւանք է նաեւ այն, ինչ այսօր կատարվում է Ուկրաինայում:
Մենք կողմ ենք ինքնորոշմանը, դա կլինի Արցախի ինքնորոշումը, թե Ղրիմի, Լուգանսկի, թե Դոնեցկի ինքնորոշումը: Մենք ինքնորոշմանը կողմ ենք, որովհետեւ դա ազատություն է եւ դա միջազգային սկզբունք է, ինչը չի ընդունում նացիզմը, ավելին, այն տրորում է:
Երկրորդ ուղղությունն այն է, որ հայ կանայք կողմ են հայ ավանդական ընտանիքին, ավանդական կեցվածքին, ավանդական արժեքների համագումարին, եկեղեցուն: Եվ մենք այդ ավանդույթները պետք է պահենք: Իսկ այն, ինչ գալիս է Արեւմուտքից որպես նորարարություն, նոր կեղծ մշակույթ, հայ կինը դրան դեմ է: Հայ կինը պահանջում է հայ ընտանիք, հայ եկեղեցի, հայ ինքնություն, ինչի մասին այսօր հայտարարելու են»,- ասաց Հայկ Բաբուխանյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ aravot.am: