• 18/03/2022

Ռուսաստանը թույլ չի տա Ս-300-ի փոխանցում Ուկրաինային. Լավրով

Ռուսաստանը թույլ չի տա Ս-300-ի փոխանցում Ուկրաինային. Լավրով

Խորհրդային և ռուսական հակահրթիռային պաշտպանության համակարգերը, ըստ օրենքի, չեն կարող փոխանցվել երրորդ երկրներին, «արևմտյան գործընկերներին» մատնանշել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

S-300-ների փոխանցումն այլ պետություններից Ուկրաինային անօրինական կլինի. Մոսկվան թույլ չի տա նման գործողություններ, ասել է նա։

Ինչպես հավելեց ռուսական դիվանագիտության ղեկավարը, Ուկրաինայի համար զենքով ցանկացած բեռ Ռուսաստանի համար կդառնա օրինական թիրախ։ «Մենք շատ հստակ ասել ենք, որ ցանկացած բեռ, որը կմտնի Ուկրաինայի տարածք, որը մենք համարում ենք զենք փոխադրող, կդառնա օրինական թիրախ»,- ընդգծել է նախարարը։

Նախօրեին Բուլղարիայի Սոցիալիստական ​​կուսակցությունը դեմ էր արտահայտվել C-300 հակաօդային պաշտպանության համակարգերի Ուկրաինային փոխանցմանը։ Նույն օրը բրիտանական Financial Times թերթը հայտնել է, որ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Սլովակիա և Բուլղարիա այցի ընթացքում կքննարկի խորհրդային С-300 համակարգերի մատակարարման հնարավորությունը։

Մարտի 16-ին CNN-ը, հղում անելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի աղբյուրին, հայտարարեց, որ ԱՄՆ-ն Ուկրաինա կուղարկի խորհրդային հակաօդային պաշտպանության համակարգեր։ Նաև ԱՄՆ վարչակազմը դիտարկում է Կիևին «Switchblades» բարձր ճշգրտության կառավարվող հրթիռներ մատակարարելու հնարավորությունը՝ որպես ռազմական օգնության մի մաս։ Կանադան և Մեծ Բրիտանիան հայտարարել են Ուկրաինային զենքի մատակարարումները շարունակելու մասին։

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…