- 29/03/2022
Կիեւում զինված ավազակախումբը զինաթափել է ոստիկաններին (լուսանկարներ)
Կիեւում մարդկանց զինված ավազակախումբը զինաթափել է պարեկային ոստիկաններին այն բանից հետո, երբ նրանք կանգնեցրել են հանցագործներից մեկի կնոջ ավտոմեքենան: Տեղի ունեցածի հանգամանքների մասին պատմել են ուկրաինական ոստիկանությունից։
Հաղորդվում է, որ գերատեսչության աշխատակիցները կանգնեցրել են Audi Q7-ը։ Ղեկին գտնվող կինը ստուգման է ներկայացրել փաստաթղթեր, որոնք «կեղծման նշաններ» են ունեցել։ Զուգահեռաբար, կինը զանգահարել է ամուսնուն, եւ 57-ամյա տղամարդը ժամանել է ավտոմատներով երկու տասնյակ տղամարդկանց հետ։
Ամուսինը ոստիկանությանը մեղադրել է իր կնոջ ավտոմեքենայի անօրինական կանգնելու մեջ, եւ հրամայել է իր հանցախմբին՝ պարեկներից զենքերից խլել, ինչն էլ արել են:
Ուկրաինացի իրավապահների նկատմամբ կամայականություններ կազմակերպած տղամարդուն ավելի ուշ հաջողվել է ձերբակալել։ Սակայն իրողությունն այն է, որ Կիեւում եւ ուկրաինական քաղաքներում Վլադիմիր Զելենսկու հրամանով տասնյակ հազարավոր միավոր զենք բաժանելու որոշման հետևանքով այսօր նման զինված խմ,բերը հազարներով է հաշվվում: