- 04/04/2022
Ռուսական գազից հրաժարված Լատվիան պատրաստ է Մոսկվայի պայմաններին
Լատվիական «Latvijas gāze» էներգետիկ կոնցեռնում ուսումնասիրել են ռուսական օրենսդրության փոփոխությունների համապատասխանությունը ռուբլիով բնական գազի մատակարարման համար հաշվարկների վերաբերյալ եւ հանգել այն եզրակացության, որ ռուսական արժույթով մատակարարումների վճարմանը անցումը հնարավոր է: Այս մասին հայտնում են ընկերության մամուլի ծառայությունից ։
«Ավելի վաղ սահմանված պատժամիջոցներին հաշվարկների կատարման կարգով նշված փոփոխությունների համապատասխանությունը գնահատելուց հետո նախնական եզրակացություն է արվել, որ հաշվարկների կատարման նման կարգը՝ ռուսական ռուբլով, ձեւականորեն չի խախտում պատժամիջոցների ռեժիմը եւ հնարավոր է»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ներկայումս կոնցեռնը շարունակում է հաշվարկների մեթոդի առաջարկվող փոփոխությունների վերլուծությունը ինչպես իրավաբանական տեսանկյունից, այնպես էլ կազմակերպության գործարար շահերի տեսանկյունից, հավելել են մամուլի ծառայությունում:
Բնական գազն այժմ չաբեռնելու որոշումը, Այգարս Կալվիտիսի խոսքով, ընդունվել է՝ հաշվի առնելով «ապրիլին բնական գազի պատմականորեն բարձր գինը» եւ պահեստարանների լցվածությունը: