- 04/04/2022
ԱՄՆ նախկին փոխնախագահը Բայդենին համարում է պատմության մեջ ամենավատ նախագահը
ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը Fox News-ի եթերում հայտարարել է, որ Ջո Բայդենը համարել է Նահանգների ժամանակակից պատմության վատագույն նախագահը: «Ես կարծում եմ, որ նախագահ Բայդենը Ամերիկային ավելի շատ վնաս է հասցրել, քան ցանկացած այլ նախագահ ժամանակակից պատմության մեջ։ Հիմա երկրի ներսում վատագույն ճգնաժամ է տեղի ունենում մեր պատմության մեջ»,- ասել է Փենսը:
Նա նշել է, որ վերջին 14 ամիսների ընթացքում (Բայդենի երդմնակալությունից ի վեր) ԱՄՆ-ում գնաճը հասել է 40-ամյա առավելագույնին, իսկ բենզինի գներն աճել են 70 տոկոսով:
Սպիտակ տան ներկայիս վարչակազմի սխալների թվում Փենսը նշել է նաեւ կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի խնդիրները եւ Աֆղանստանից աղետալի հեռանալը:
Մարտի վերջին անցկացված հարցումների տվյալներով՝ Բայդենի վարկանիշը շարունակում է նվազել. այն իջել է մինչեւ 40 տոկոս: Դա համապատասխանում է այն աջակցության մակարդակին, որը Դոնալդ Թրամփը ունեցել է նախագահի պաշտոնում աշխատելու նույն ժամանակահատվածում ։ Բայց եթե նախագահական ընտրությունները կայանային հիմա, Թրամփը հաղթող կլիներ. նրա օգտին պատրաստ է քվեարկել ամերիկացիների 47 տոկոսը, Բայդենի օգտին՝ 41 տոկոսը։