• 04/04/2022

Կրեմլն արձագանքել է ԱՄՆ միջուկային զենք ընդունելու Լեհաստանի գաղափարին

Կրեմլն արձագանքել է ԱՄՆ միջուկային զենք ընդունելու Լեհաստանի գաղափարին

Լեհաստանի ղեկավարության գիծը վերջին շրջանում անհանգստություն է առաջացնում, այն հակառուսական է և ռազմատենչ, դա կարող է հանգեցնել լարվածության աճի: Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով միջուկային զենք տեղակայելու Լեհաստանի պատրաստակամությունը։

Լեհաստանի փոխվարչապետ, Ազգային անվտանգության և պաշտպանության կոմիտեի նախագահ Յարոսլավ Կաչինսկին Welt am Sonntag-ին տված հարցազրույցում ասել է, որ Լեհաստանը պատրաստ է ընդունել ԱՄՆ միջուկային զենքը։

«Ընդհանուր առմամբ, Լեհաստանի ղեկավարության գիծը վերջերս խորը մտահոգություն է առաջացրել. գիծը չափազանց ռազմատենչ է, հակառուսական, և առաջարկվող գործողությունները, իհարկե, կարող են միայն հանգեցնել մայրցամաքում լարվածության հետագա աճի», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք դա անհանգստության տեղիք է տալի՞ս Կրեմլում, և ինչպե՞ս կարող է Ռուսաստանը ազդել Լեհաստանում միջուկային զենք տեղակայելու փորձերի վրա։