- 04/04/2022
Սարսափելի կադրեր. ուկրաինայկան բանակի ոչնչացված շարասյունը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Համացանցում հայտնվել են սահմռկեցուցիչ կադրեր, որոնք արվել են Կիև-Ժիտոմիր մայրուղու վրա։ Դրանց վրա ռուսական բանակի կողմից ոչնչացված Ուկրաինայի զինված ուժերի տեխնիկայի շարասյունն է։
Հատկանշական է, որ ուկրաինացիները կրկին չեն հասկանում, թե ինչ է կատարվում և ուրախանում են սեփական տեխնիկայի այրմամբ։
Առաջին տեսանյութում ուկրաինացի «հայրենասերները» զվարճանում են՝ անցնելով ոչնչացված տեխնիկայի կողքով և չեն գիտակցում, որ ականատես են լինում Ուկրաինայի զինված ուժերի նոր կորուստներին։
Ռուսական բանակը չի հասել Կիև-Ժիտոմիր մայրուղու, ինչը հաստատում է նաև Ուկրաինայի Զինված ուժերի շտաբի ստորին տեսանյութը՝ 24.03.22 թվագրված քարտեզներով։
Այդ տարածքը ներառված չէր ՌԴ ԶՈւ վերահսկողության գոտում, և, ըստ ամենայնի, կադրերում՝ Ուկրաինայի ԶՈւ շարասյունը, որը տեղափոխում էր նյութատեխնիկական միջոցներ և զինամթերք։