• 06/04/2022

Կրկին համոզվեցի, որ Նիկոլն Արցախը չէր կարող հանձնել, եթե չլինեին սրանք, սրանց ստոր տեսակը

Կրկին համոզվեցի, որ Նիկոլն Արցախը չէր կարող հանձնել, եթե չլինեին սրանք, սրանց ստոր տեսակը

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

– Սառնասրտորեն, մեկ առ մեկ ընթերցել եմ բոլոր կարգի հողատուների, «իշխանության» պատգամավոռների, հարակից շպանայի ու ստրկամիտ մի շարք կենդանիների` ընդդիմության հանրահավաքի վերաբերյալ գրառումները:
Կրկին համոզվեցի, որ Նիկոլն Արցախը չէր կարող հանձնել, եթե չլինեին սրանք, սրանց ստոր տեսակը: Քաղաքական խավարամտության ու պետական դավաճանության մարմնավորողները, կենդանական բնազդներով ուրախացել էին, որ երեկվա հանրահավաքը չավարտվեց իրենց ստորաքարշ խունտային գրողի ծոցն ուղարկելով:
Նիկոլապատկան բոսյակների համար կարևոր չէ, որ հանրահավաքը հայ մարդու ոտնատակ գցված արժանապատվությունը փրկելու փորձ էր: Այդ տիպի մարդկային թերմացքի համար կարևոր չէ, որ ընդդիմությունը` հենց այսօր վաճառքի հանված Արցախի վրա էր աշխարհի ուշադրությունը հրավիրում: Բոսյակները հրճվում էին, որ դեռ կարող են մեկ ամիս ևս հալումաշ եղած բյուջեից պարգևավճար ստանալ, աղ ու բիբարի մասին «օրենքներ ընդունել» ու պադավատներով անիմաստ քարշ:
Եթե ես սխալվում եմ իմ այս համոզմունքներում, թող Բրյուսելից հետո, նիկոլը Երևանում հանրահավաքը անի ու երդվի իր բոլոր սրբություններով, որ Արցախի 75%-ը հանձնելուց հետո 25 %-ն ատամներով է պահելու:
Թող դուրս գա մարդամեջ ու պարզ ասի, կեղծ խաղաղության դիմաց Արցախն ու Հայաստանի ինքնիշխանությունն ամբողջությամբ արդեն հանձնել է, թե՞ դեռ ոչ: Երկրորդն էլ` բոլորը կտեսնեն, թե քանի «մարդ» է գնալու Նիկոլի կողքին կանգնի:
Ընդդիմության երեկվա հանրահավաքը, կարծում եմ իր նվազագույն քաղաքական խնդիրը լուծել է, և մեծ պոտենցիալ ունի արագ զարգանալու համար

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…