• 08/04/2022

«Հրապարակ». ՌԴ-ում որեւէ փաստաթուղթ կստորագրվի՞

«Հրապարակ». ՌԴ-ում որեւէ փաստաթուղթ կստորագրվի՞

«Հրապարակ» թերթը գրում է. «Բրյուսելից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը երեկ մինչեւ ուշ երեկո թիմի հետ չէր հանդիպել, չէր կիսվել հանդիպման արդյունքներով, սակայն Փաշինյանին մոտ գտնվող անձինք շարքային պատգամավորներին փոխանցել են, որ, ըստ էության, նոր փաստաթուղթ չի ստորագրվել, այլ կողմերը պատրաստակամություն են հայտնել, 2021թ. նոյեմբերի 26-ին Սոչիում ձեռք բերված համաձայնության համաձայն` մինչեւ ապրիլի վերջ ստեղծել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների դելիմիտացիայի հարցերով երկկողմ հանձնաժողով, որն օժտված կլինի նաեւ սահմանի երկայնքով անվտանգություն եւ կայունություն ապահովելու հարցերով։

Եվ շեշտել են, որ գնդակը կրկին Ռուսաստանի դաշտում է, ապրիլի վերջերին, ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կլինի ՌԴ-ում, որտեղ չի բացառվում, որ հերթական հանդիպումը լինի Ալիեւի հետ` Վլադիմիր Պուտինի քավորությամբ։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…