• 09/04/2022

«YouTube»-ը, ըստ ամենայնի, ՌԴ-ում կարգելափակվի

«YouTube»-ը, ըստ ամենայնի, ՌԴ-ում կարգելափակվի

Ապրիլի 9-ին «Google»-ին պատկանող «YouTube» տեսահոսթինգը արգելափակել է «Դումա TV» հեռուստաալիքը։

Ինչպես հայտնել են Պետդումայում, ալիքում եղել է ավելի քան 145 հազար բաժանորդ, իսկ դրա տեսագրությունը (պատգամավորների բացառիկ մեկնաբանությունները, լիագումար նիստերի եւ ծրագրերի հեռարձակումները) ընդհանուր առմամբ հավաքել է ավելի քան 100 մլն դիտում:

Պետդումայում, սակայն, ընդգծել են, որ «պատրաստ էին դրան եւ ակտիվորեն զարգանում են այլ հարթակներում»:

Ռոսկոմնադզորն արդեն «YouTube»-ի վարչակազմից պահանջել է վերականգնել Պետդումայի ալիքին հասանելիությունը, քանի որ նրա արգելափակումը խոչընդոտում է տեղեկատվության տարածմանը եւ դրա ազատ հասանելիությանը:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձանագրել է, որ նման գործողություններով «YouTube»-ը՝ «Իր դատավճիռ է ստորագրել»:

«Պահպանեք բովանդակությունը, տեղափոխեք ռուսական հարթակներ։ Եվ արագ»,- դիմել է Զախարովան ռուսական օգտանտներին։ Իսկ դա նշանակում է, որ մեծ հավանականությամբ ամենամոտ ժամանակներս «YouTube»-ը Ռուսաստանում կարգելափակվի:

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…