- 11/04/2022
Երևանում զիփլայնից վայր ընկած քաղաքացին տնօրենն էր․ նոր մանրամասներ
Ֆեյսբուքյան օգտատեր Տաթևիկ Աբրահամյանը տեղեկացնում է․ «Գործընկերներ ջան, մեկը մյուսի հետևից կայքերը տեղադրեցին «Երազ» այգու զիփլայնում այսօր տեղի ունեցած դժբախտ պատահարը: Հոգուս ցավն անբացատրելի է. մահացածը եղբայրս է, ու թեև սիրտ ու տրամադրություն չունեմ մանրամասնություններ գրելու, բայց անտարբեր չեմ էլ կարող անցնել այն մեկնաբանությունների կողքով, որոնք գրում են: Հայտնում եմ, որ եղբայրս այդ զիպլայնի տնօրենն էր ու մահացել է ոչ թե որևէ անվտանգության խնդիրի պատճառով, այլ տնակի վրայից՝ 7 մետր բարձրությունից, ընկել է հաճախորդի մեղքով»:
Կարդացեք նաև՝ «Երազ» այգում քաղաքացին 7 մետր բարձրության զիպլայնից վայր է ընկել. հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է