- 11/04/2022
Նիկոլը կատարեց քայլ ձիով
Անցած շաբաթ Հայաստանում Ղրիմի օրերի ընթացքում տեղի ունեցավ շատ կարեւոր իրադարձություն, որը կարելի է անվանել Արեւմուտքի կողմից Ղրիմի շրջափակման ճեղքում: Եվ, եթե մինչ այդ իրադարձությունը Ղրիմի օրերը անց էին կացվում հասարակական մակարդակի վրա (թե՛ այս, թե՛ նախորդդ երկու անգամները հայկական կողմից հյուրերին ընդունում էր «Ուժեղ Հայաստանը Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» Շարժման գործկոմի անդամ եւ «Ղրիմի բարեկամներ» ակումբի ղեկավար Հայկ Բաբուխանյանը), ապա առաջին անգամ տեղի ունեցավ անցում պետական մակարդակի:
Խոսքը գնում է Ղրիմի Թեոդոսիա քաղաքի եւ Դիլիջանի միջեւ քույր քաղաքների մասին համաձայնագիր կնքելու վերաբերյալ: Դիլիջանի կողմից պայմանագիրը ստորագերց Դիլիջանի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, իսկ Ղրիմի կառավարության կողմից Ղրիմի փոխվարչապետ Իրինա Կիվիկոն: Նշենք, որ նախորդ տարիներին նման փորձեր կատարվել էին, սակայն Հայաստանի քաղաքապետներին արգելված էր որեւէ պաշտոնական շփում ունենալ Ղրիմի պաշտոնյաների հետ: Ավելին, Դիլիջանի ՔՊ-ական քաղաքապետը բարձր հյուրերի այցելոթւյան կապակցությամբ կազմակերպել էր ճաշկերույթ, որին ներկա էր նաեւ մարզպետը:
Հարց է ծագում` ի՞նչ փոխվեց, իսկ փոխվեց այն, որ Ուկրաինայում հատուկ գործողությունը կտրուկ փոխեց Ռուսաստանի դիրքերը աշխարհում: Եվ այժմ Նիկոլը պետք է ինչ-որ նշաններ ցույց տա, որ հարգում է Ռուսաստանի կարեւորագույն որոշումները եւ պահանջները, որոնց թվին են պատկանում նաեւ Ղրիմի վերամիավորման ճանաչումը: Նիկոլի երկու լարի վրա խաղալու լյուֆտը խիստ կրճատվել են, սակայն նա այդպես էլ չի հանդարտվում եւ չի կողմնորոշվում ինչպես շարունակել նստել երկու աթոռի վրա: Մի կողմից երդվում է ռուսներին հավատարմության մեջ, մյուս կողմից` խաղեր է տալիս Արեւմուտքի ու Թուրքիայի հետ: Եվ ահա այդ բարդ, Նիկոլի համար անլուծելի իրավիճակում Նիկոլը որոշեց կատարել ձիու քայլ` ճեղքել Ղրիմի հանդեպ արեւմտյան շրջափակումը եւ պետական մակարդակով հռչակել համագործակցությունը: Ընդ որում, դա կատարեց ոչ թե ինչ-որ պատահական վայրում, այլ հենց իր մարզում ընդգծելով, որ հենց նա է կանգնած այդ որոշման թիկունքում: Թե արդյո՞ք ինչպես այդ ամենը կընկալվի Արեւմուտքում եւ ի՞նչ հետեւանքներ կունենա Նիկոլի համար կերեւա շատ շուտով: Եթե դա ռուսների աչքին թոզ փչելու նպատակ է հետապնդում, իսկ այդ շղարշի տակ Նիկոլը կշարունակի իր գլոբալ ծրագիրը Արցախը Ադրբեջանին հանձնելու, իսկ Հայաստանը Թուրքիային նվիրելու վերաբերյալ, ապա դա կնշանակի Ռուսաստանի դուրս մղումը տարածաշրջանից, որը եւ Արեւմուտքի նպատակն է: Այսինքն` եթե Նիկոլը Դիլիջան-Թեոդոսիա պայմանգրին զուգահեռ կիրականացնի շատ կոնկրետ քայլեր այս անգամ արդեն Արեւմուտքին հաճոյանալու համար գուցե Արեւմուտքը Նիկոլի հանդեպ պատժամիջոցներ չկիրառի, սակայն եթե Հայաստանի եւ Ղրիմի այլ քաղաքների միջեւ շարունակվեն նման պայմանագրերի ստորագրումները, ապա Նիկոլը ստիպված է լինելու Արեւմուտքի իր շեֆերի առաջ պատասխան տալու:
Եվ եւս մեկ հետաքրքիր դիտարկում` ի տարբերություն Տավուշվի մարզպետի ու Դիլիջանի քաղաքապետի, Ալեն Սիմոնյանը Ղրիմի փոխվարչապետների հանդեպ ցուցաբերեց լիակատար անտարբերություն, եթե չասենք արհամարհանք դրսեւորեց: Բանն այն է, որ Դիլիջան-Թեոդոսիա պայմանագրի ստորագրումից երկու օր առաջ Ղրիմի պատվիրակությունը երկու փոխվարչապետների գլխավորությամբ, որոնցից մեկը միաժամանակ Ղրիմի ներկայացուցիչն է ՌԴ նախագահ Վ. Պուտինի մոտ, գտնվում էր ՌԴ-Հայասատան դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին նվիրված համերգին, որտեղ էր նաեւ Ալենը ու մի շարք պաշտոնատար անձինք: Սակայն վերջիններս չմոտացեան հյուրերին, իսկ հետագայում Ալենի խոսնակը պարզաբանում էր, թե նրանք չգիտեին, թե դահլիճում կան այդպիսի բարձրաստիճան հյուրեր Ռուսաստանից:
Ա. Հովհաննիսյան
Նկարում` Ղրիմի պատվիրակությունը Ղրիմի նախկին փոխխոսնակ Ա.Դանիելյանի հետ: