• 12/04/2022

Nokia֊ն հեռանում է Ռուսաստանից

Nokia֊ն հեռանում է Ռուսաստանից

Ֆիննական Nokia հեռահաղորդակցական ընկերությունը հայտարարել է Ռուսաստանում աշխատանքի դադարեցման մասին։

«Ուկրաինա ներխուժման առաջին իսկ օրերից Nokia-ի համար պարզ էր, որ իր հետագա ներկայությունը Ռուսաստանում հնարավոր չէ: Վերջին շաբաթների ընթացքում մենք դադարեցրել ենք մատակարարումները և մեր սահմանափակ R&D գործունեությունը տեղափոխել ենք Ռուսաստանից դուրս: Մենք այժմ հայտարարում ենք ռուսական շուկայից մեր դուրս գալու մասին»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։

Այնուամենայնիվ, Nokia-ն մտադիր է շարունակել պահպանել հեռահաղորդակցության ցանցերը Ռուսաստանում և դիմելու է լիցենզիաների համար, որոնք անհրաժեշտ են պատժամիջոցների ներքո այդ աջակցությունը տրամադրելու համար:

Նախօրեին, ինչպես հայտնի է, շվեդական Ericsson ընկերությունը, որը Nokia-ի և չինական Huawei-ի հետ միասին հեռահաղորդակցության սարքավորումների համաշխարհային մատակարարներից մեկն է, դադարեցրեց աշխատանքը Ռուսաստանում։

Ընկերության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ դա բացատրվել է վերջին իրադարձություններով և ԵՄ պատժամիջոցներով Մոսկվայի դեմ՝ ի պատասխան Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման։

 

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…