- 12/04/2022
Մարտական կադրեր. ռուսական տանկը ոչնչացնում է ուկրաինկան դիպուկահարների և գնդացրորդների բույնը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԴԺՀ բանակի տանկը ոչնչացնում է Ուկրաինայի զինված ուժերի դիպուկահարների և գնդացրորդների բույնը Մարիուպոլում՝ նացիստների կողմից պահվող վերջին բնակելի թաղամասերից մեկում:
Մարտերը շարունակվում են «Ազովստալ» գործարանի մոտ։
Ռազմական թղթակից Մուրադ Գազդիևն իր ռեպորտաժում տեսանկարահանել է, թե «ինչպես է ԴԺՀ-ի տեխնիկան դիպուկահարներին և գնդացրորդներին հարվածում Մարիուպոլի ձախափնյա հատվածում՝ «Ազովի»ձեռքին մմնացած վերջին թաղամասում։
«Տեսնում եք, թե որքան մոտ է «Ազովստալի» տարածքին, մեր տանկերն արդեն ազատ են աշխատում։ Այս շենքերում խաղաղ բնակիչներ չկան. մեծ մասը հեռացվել է նկուղներից և տներից, բայց մի քանիսը դեռևս պահվում են ազգայնականների կողմից: Նրանք կենտրոնացրել են մոտակա դպրոցում, և այնտեղ արդեն կաշխատեն ոչ թե տանկերը, այլ հետևակները՝ տեղի բնակիչների շրջանում զոհեր թույլ չտալու համար»,- մանրամասնել է ռազմական հրամանատարը։