- 13/04/2022
Էս ի՞նչ դավաճանական հայտարարություններ են հնչում. «Անահիտ» ջոկատի հրամանատար
«Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով առկա մարտահրավերներին, «Անահիտ» ջոկատի հրամանատար, պահեստազորի փոխգնդապետ Անահիտ Մարտիրոսյանն այս կարծիքը հայտնեց.
– Մեր երկիրը այսօր գտնվում է դավաճանների ձեռքում: Մինչեւ մենք մեր ներքին թշնամուց երկիրը չմաքրենք, ոչնչի չենք հասնի: Ես հավատում եմ, որ մեղավորները պատժվելու են, ու այդ օրը սարերի հետեւում չէ: Բայց ինչքան շուտ մաքրենք մեր երկիրը դավաճաններից, այնքան լավ մեզ համար: Էս ներքին թշնամին ամեն ինչ անում է, որ Արցախը դառնա Ադրբեջանի մաս, բայց հայի զտարյուն տեսակը պետք է ոտքի կանգնի, հայը պետք է ապացուցի, որ ինքը նվաստացող չի, այլ` նվաստացնող: Մինչեւ զտարյուն հայը չարթնանա, մենք էս օրից էլ վատ օրերի ենք հանդիպելու:
– Տիկին Մարտիրոսյան, ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը ասում է, որ պետք է օր առաջ թշնամուն Զանգեզուրով միջանցք տալ, որպեսզի պահպանենք Լաչինի միջանցքը:
– Մենք ոչ մի բան չունենք թշնամուն տալու, էդ ասողը գլուխը պատովն է տալիս, պատն էլª գլխովը: Բաներ կան, որ չի կարելի անցնել, էս ինչ “կարմիր գծեր” եք անցնում: Լաչինի միջանցքն էլ է մերը, Սյունիքի միջանցքն էլ է մերը: Էսօր թուրքը Սյունիքում է, ու նման հայտարարություննե՞ր են անում, էս ինչ բան է: Մենք որ երեսուն տարի առաջ էդքան տարածքներ գրավեցինք, ու փոխարենը իրենք մեզ դեպի Բաքու ճանապա՞րհ են տվել: Էս ի՞նչ անհեթեթ բաներ են խոսում: Տենց լավ չի, ուզո՞ւմ եքª Մեղրին տանք, Գորիսը տանք, Երեւանը տանք: Որ հայը նման բաներ է հայտարարում, ինքն ինձ համար թուրքից ոչնչով չի տարբերվում: Թող հիշեն Մոնթեի խոսքերը, որ ասում էրª “Եթե կորցնենք Արցախը, կշրջենք հայոց պատմության վերջին էջը”: Էս ի՞նչ դավաճանական հայտարարություններ են հնչում, հերիք է թշնամու առաջ կզեք, հերիք է ես-ը առաջ տանեք: Մենք էս պատերազմում էլ կհաղթեինք, եթե մեր մեջքի հետեւից մեզ չխփեին, եթե թիկունքում ոչինչ չստորագրեին: Ասում են, որ չկանգնեցնեինք, թուրքը մտնելու էր Ստեփանակերտ, իսկ Դուք գիտե՞ք, որ երեսուն տարի առաջ մենք հենց Ստեփանակերտից ենք թուրքին շպրտել: Էսօր էս ինչեր են խոսում, երբ մենք բոլորս պետք է միանանք ու պաշտպանենք մեր հողերը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ