• 13/04/2022

ԴԱՀԿ պետը 25 հազար դոլար է տվել Շուշանիկ Բախշյանին․ Մեղրյանի պատկառելի ունեցվածքը

ԴԱՀԿ պետը 25 հազար դոլար է տվել Շուշանիկ Բախշյանին․ Մեղրյանի պատկառելի ունեցվածքը

Երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ԴԱՀԿ պետ նշանակված Սերգեյ Մեղրյանը պատկառելի ունեցվածքի տեր է։ Աշխատանքային գործունեությունը դասախոսից սկսած, մինչև ԲԴԽ անդամ ու ԴԱՀԿ պետ դառնալու ճանապարհին Մեղրյանին հաջողվել է մի շարք շարժական ու անշարժ գույքի տեր դառնալ։ Բայց միայն ունեցվածքով չի սահմանափակվել։  Սերգեյ Մեղրյանը ուսանողների շրջանում ստացել է «Քիլլեր» մականունը, ԱԺ-ում նրա ԲԴԽ անդամ ընտրվելու վերաբերյալ քվեարկության նախօրեին ԵՊՀ ուսանողները նամակներ էին  ուղարկել ԱԺ ընդդիմադիրներին՝ ներկայացնելով նրա գործունեությունը։

Irakanum.am-ը ներկայացնում է Մեղրյանի հայտարարագիրը։ Այսպես, պաշտոնը ստանձնելու պահին ԴԱՀԿ պետը ներկայացրել է չորս անշարժ գույքի վերաբերյալ տեղեկություն։ Մասնավորապես Մեղրյանը հանդիսանում է Նոր- Նորք վարչական շրջանում գտնվող բնակարանի միանձնյա սեփականատերը։ Բացի այդ նա համատեղ սեփականություն է ներկայացրել արդեն Ավան վարչական շրջանում։ Այստեղ նա միանգամից երկու բնարականի համասեփականատեր է։ Վերջինիս չորրորդ անշարժ գույքը գտնվում է Արաբկիր վարչական շրջանում։ Այստեղ էլ Մհերյանը բաժնային սեփականատեր է։

Նա հայտարարագրել է երկու մեքենա։ 2001 թվականի արտադրության BMW և 2014 թվականի Mercedes Benz։

Ուշագրավ է Մեղրյանի՝ հանձնած և վերադարձված փոխառությունները։

Մասնավորապես ԴԱՀԿ պետը 25 հազար դոլար գումար է տվել «Շենգավիթ բժշկական կենտրոն»-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանին։ Վերջինիս հետ Մեղրյանը բարեկամական կապեր ունի։ Գումարն էլ տվել է առանց տոկոսի, որը նույն տարում հետ է ստացել։

Մեղրյանի դրամական միջոցները ըստ հայտարարագրի բավականին ընդգրկուն են։ Նա ունի 5 հազար եվրո, 5 հազար դոլար, ինչ վերաբերում է դրամային միջոցներին, ապա ըստ ներկայացրած հայտարարագրի 2,054,730.00 նա ստացել է ԵՊՀ-ից որպես աշխատավարձ, Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետի պաշտոնում նրա տարեկան աշխատավարձը կազմում է 9,224,845.00 դրամ։

Մեղրյանը մի շարք բանկերում և ընկերություններում ավանդներ ունի ներդրած» ԷՎԸԼԱՅՆ ԳՐՈՒՊ ՍՊԸ-ից ստացած եկամուտը կազմել է 1,653,256.00, իսկ ԷՎԸԼԱՅՆ ՀՈԼԴԻՆԳ ՍՊԸ-ից՝ 384,000.00 ՀՀ դրամ։

«Արարատ» բանկում նա ներդրել է 3600 ԱՄՆ դոլար, «Ակբա»-ում՝ 7.400.00 ՀՀ դրամ, իսկ ահա 6,293,714.00 էլ «Հայբիզնեսբանկում», «Էյս էս բի սի» բանկում էլ՝ 37.087.00 ՀՀ դրամ։ Մեղրյանի՝ քաղաքացիաիրավական և այլ պայմանագրերից ստացած եկամուտները կազմել են 2,877,500.00 ՀՀ դրամ։

 

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…