• 13/04/2022

Մակրոնը մոտ օրերս պլանավորում է կրկին բանակցել Պուտինի եւ Զելենսկիի հետ

Մակրոնը մոտ օրերս պլանավորում է կրկին բանակցել Պուտինի եւ Զելենսկիի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ մոտ օրերս պլանավորում է նոր հեռախոսազրույցներ վարել Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Ապրիլի 13-ին այդ մասին նա հայտնել է France 2 հեռուստաալիքի եթերում:

«Մոտ օերերս ես կրկին հեռախոսով կբանակցեմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- ասել է Մակրոնը, որն այժմ երկրորդ ժամկետի համար իր թեկնածությունն է քվեարկության դրել Ֆրանսիայի նախագահական ընտրություններում:

Նաեւ Մակրոնը հայտարարել է, որ գործադրում է բոլոր ջանքերն՝ Ուկրաինայում մարտական գործողությունների դադարեցման եւ այնետղ խաղաղության վերականգնման համար: Ըստ որում նա չի համաձայնվել ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի խոսքին, թե Ուկրաինայում տեղի ունեցողն իրեն «ցեղասպանություն» է թվում՛ «Անհրաժեշտ է այսօր շատ զգույշ լինել տերմինների հարցում, որովհետեւ խոսքը ռուս եւ ուկրաինացի եղբայրական ժողովուրդների մասին է»,– ասել է Մակրոնը՝ պատասխանելով հաղորդավարի հարցին:

«Ես ցանկանում եմ այսուհետեւ էլ փորձել դադարեցնել այդ հակամարտությունը եւ վերականգնել խաղաղությունը: Չեմ կարծում, թե բառերի էսկալացիան ծառայում է այդ նպատակին»,- նշել է Ֆրանսիայի ղեկավարը: Ապրիլի 12-ին Բայդենը լրագրողներին հայտարարել է, թե Ուկրաինայի իրադարձություններն իրեն «ցեղասպանություն» են թվում, ըստ որում նա հավելել է, որ տեղի ունեցողի գնահատականը պետք է տան իրավաբանները:

Մակրոնը փետրվարի 7-ին այցելել է Մոսկվա՝ ռուսաստանցի պաշտոնակցի հետ բանակցությունների համար: Հաջորդ օրը Ֆրանսիայի ղեկավարը եղել է Կիեւում: Մոսկվայում երկխոսությունից հետո Մակրոնը եւ Պուտինը կանոնավոր հիման վրա վարում են հեռախոսազրույցներ: Վերջին շաբաթներին դրանց թիվը հասնում է իննի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…