• 13/04/2022

Պուտինի հետ հանդիպումից հետո Ավստրիայի կանցլերն հայտարարել է, որ Վիեննան, Բեռլինը և Բուդապեշտը դեմ են ռուսական գազի էմբարգոյին

Պուտինի հետ հանդիպումից հետո Ավստրիայի կանցլերն հայտարարել է, որ Վիեննան, Բեռլինը և Բուդապեշտը դեմ են ռուսական գազի էմբարգոյին

Ավստրիայի կանցլեր Կառլ Նեհամմերը հայտարարել է, որ Վիեննան, Բեռլինը և Բուդապեշտը դեմ են ռուսական գազի մատակարարումների վրա էմբարգոյի սահմանմանը, քանի որ պատժամիջոցներն առաջին հերթին պետք է ցավոտ լինեն Ռուսաստանի, այլ ոչ թե Եվրամիության համար։

«Ավստրիան միայնակ չէ այս հարցում գազի էմբարգոյի դեմ… Մյուս կողմից, Ավստրիան ԵՄ անդամ մյուս երկրների և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կողքին է։ Բայց պատժամիջոցները պետք է ավելի ուժեղ հարվածեն Ռուսաստանին, քան Եվրամիությունը»,- ասել է նա CNN-ի եթերում:

Կանցլերի խոսքով՝ Եվրահանձնաժողովն ու ԵՄ խորհուրդն արդեն քննարկում են նավթի մատակարարումները, սակայն գազը «առանձին խնդիր» է, քանի որ մի շարք երկրների արդյունաբերությունը կախված է այդ ռեսուրսից։

«Գիտեք, Եվրամիությունը որոշել է, որ մենք պետք է փորձենք ամեն ինչ անել ռուսական գազից կախվածությունը դադարեցնելու համար, Ավստրիան նույնպես դա է ուզում, իհարկե։ Բայց հիմա դա անհնար է։ Դա ժամանակ կպահանջի»,- ասել է կանցլերը:

Հիշեցնենք, որ Նեհամերը երկուշաբթի օրը, մամուլի համար փակ, Մոսկվայում հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…