• 13/04/2022

ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանին, սույն սուբեկտին հարց եմ ուզում տալ․ երիտասա՛րդ, հիմա շեֆդ՝ Նիկոլն էլ է՞ ծաղրածու, երբ լրագրողներին համարձակվում ես պիտակավորել

ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանին, սույն սուբեկտին հարց եմ ուզում տալ․ երիտասա՛րդ, հիմա շեֆդ՝ Նիկոլն էլ է՞ ծաղրածու, երբ լրագրողներին համարձակվում ես պիտակավորել
<<Բոլոր իշխանություններին բնորոշ է եղել պատերազմել չորրորդ իշխանության ներակայացուցիչների հետ, բոլոր իշխանություններին բնորոշ է եղել հարմարացնել չորրորդ իշխանության ներկայացուցիչներին իրենց քիմքին, բոլորի օրոք էլ եղել են առճակատումներ։ Բայց այսքան խայտառակ հռետորաբանությամբ եւ նման խայտառակ գործելաոճով, ինչպիսին որ որդեգրել է Նիկոլն ու իր իշխանությունը չի եղել երբեւէ: Բայց նաեւ Նիկոլն ու յուր թայֆան մոռանում են, որ որեւէ մեկին չի հաջողվել հաղթանակ տանել չորրորդ իշխանության դեմ պայքարում>>,-<<Իրավունքի>> հետ զրույցում ի թիվս այլ հարցերի, անդրադառնալով չորրորդ իշխանությանը պիտակավորելու իշխանականների անհագուրդ ցանկությանը, ասել է չորրորդ իշխանության վառ ներկայացուցիչ, հանրության լայն շրջանակներին հայտնի լրագրող, Newsmedia.am էլ․ օրաթերթիհիմնադիր-ղեկավար Գայանե Զարգարյանը, ընդգծելով․
-Իսկ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը, ով օրինակ խորհրդարանում ելույթվում էր՝ լրագրողներին անվանելով ծաղրածու… հիմա սույն սուբեկտին հարց եմ ուզում տալ․ երիտասա՛րդ, հիմա շեֆդ՝ Նիկոլն էլ է՞ ծաղրածու եղել, բա ինքն էլ էր ժամանակին լրագրող աշխատում, հիմա էլ դե կդժավարանամ ասել, թե շեֆիդ մասնագիտության անունն ինչ ա:
Մեր գործընկերը միեւնույն ժամանակ արձանագրում է, որ ազատ խոսքը երբեք ու երբեք չպետք է շփոթել անարխիայի եւ ամենաթողության հետ.նկատելով որ.
-Ինչ խոսք, այսօր տեղեկատվական դաշտում էլ կան ներդրված որոշակի գավառական խմբակներ, ինչ-ինչ անհասկանալի, եւ լրատվության հետ բնավ որեւէ աղերս չունեցող մուտանտներ, ովքեր ըստ մամուլում տեղ գտած ամենատարբեր հրապարակումների բավականին սրտագին հարաբերություններ են ունեցել եւ հիմա էլ ունեն նախկին եւ ներկա ուժային կառույցների , եւ այդ նույն ուժային կառույցներում հանգրվանած ամենատարբեր գնդապետիկների հետ: Ավելին, Նիկոլի Հայաստանում այդ «տիտղոսակիր» պագոնավորներից ոմանք մինչ այսօր էլ վեր ընկած են ուժայիններում , եւ որոնց անունները շարունակվում է մինչ այսօր էլ կապվել ԺԵԽՆՅՈՒԶԵՐԻ «ցեխավիկներ»-ի հետ: Ի դեպ, ես այդ մասին առիթ ունեցել եմ խոսելու ուժային կառույցներից մեկի ղեկավարի հետ։ Եւ նորից եմ կրկնում, որ այս ամենի հանրագումարում ողբալի է, երբ լրագրողական դաշտի, լրագրողական համքարության հետ ընդհանրապես կապ չունեցողները փորձ են անում ապականել նաեւ մեդիա դաշտը՝ թեկուզ մասամբ: Հավանաբար, այդ բիոզանգվածն էլ ներդրվել է հատուկ նեղ շրջանակների ծառայություններ մատուցելու համար։ Իհարկե, երբ ասում ենք չորրորդ իշխանություն, դա չի նշանակում ամենաթողություն, բայց նաեւ չի նշանակում, որ չորրորդ իշխանության իրական ներկայացուցիչները պետք է պարբերաբար պիտակավորվեն եւ հետապնդվեն՝ հանրությանը իրականությունը ներկայացնելու համար։
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ