• 14/04/2022

Հայ-ադրբեջանական կարգավորման հիմքում պետք է լինեն 2020թ. վերջին և 2021թ. ընթացքում ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները. Զախարովա

Հայ-ադրբեջանական կարգավորման հիմքում պետք է լինեն 2020թ. վերջին և 2021թ. ընթացքում ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները. Զախարովա

Հայ-ադրբեջանական կարգավորման հիմքում պետք է լինեն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի առաջնորդների միջև ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները:

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք ելնում ենք նրանից, որ հայ-ադրբեջանական կարգավորման հիմքում պետք է լինեն Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի առաջնորդների՝ 2020թ. վերջին և 2021թ. ընթացքում ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունները»,- ասել է նա։

Զախարովան հիշեցրել է, որ Պուտինը Փաշինյանի և Ալիևի հետ քննարկել է այդ պայմանավորվածությունների իրականացման հետ կապված հարցերի ողջ շրջանակը, դա քննարկվել է նաև երեք երկրների ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում։

Քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, տրանսպորտային կապերի ապաշրջափակման և խաղաղության պայմանագրի հետ առնչվող հարցեր:

«Ռուսաստանը կշարունակի բազմակողմանի աջակցություն ցուցաբերել Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,- ասել է Զախարովան:

 

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…