• 14/04/2022

2020–ին ունեցանք անհաջողություն, բայց պետք չէ ողբերգություն սարքել, որովհետև ես համաձայն չեմ, որ պարտվել ենք․ Հովիկ Աղազարյան

2020–ին ունեցանք անհաջողություն, բայց պետք չէ ողբերգություն սարքել, որովհետև ես համաձայն չեմ, որ պարտվել ենք․ Հովիկ Աղազարյան

Մի հարգարժան հայրենասերի հետ էի զրուցում, ասաց պարոն Աղազարյան, Հովիկ ջան, այն ինչ դու արեցիք, դա հեղափոխություն չէր, ազգային ազատագրական շարժում էր։

Այս մասին այսօր Ազգային ժողովում՝ ելույթի ժամանակ ասաց « Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը։

«Հաղթել ենք 90–ականների ճակատամարտը, փառք տվել տղաներին, 2020 թվականին ունեցանք անհաջողություն, որի հետ կապված չպետք է նորից ողբերգություն սարքենք, որովհետև ես համաձայն չեմ այն տերմինի հետ, որ մենք պարտվել ենք, և այլն»,–ասաց Աղազարյանը։

Նրա խոսքով՝ այսօր իշխանությունը շարժվում է խաղաղության օրակարգով, բայց ինքը վստահ չէ, որ հարևան երկիրը պատրաստ է  դրան․«Բայց աշխարհը գիտի, որ մենք ուզում ենք խաղաղություն, դա աշխարհը գիտի։ Հիմա իմ կողմից ոչ հարգելի ընդդիմադիր գործընկերները ի՞նչ են ասում, ասում են՝ Արցախի հետ մեր դիրքորոշումն իրենց համար անընդունելի է, և իրենք այլ տեսակետ ունենք։ Է թող գան իրենց տեսակետով։ Բարձրացրեք Արցախի անկախությունը ճանարչելու հարց, բութ, որը նշանակում է Ադրբեջանին պատերազմ հայտարարել կամ պատերազմական գործողությունները վերսկսկել, հավաքեք ինչ–որ իմաստով տեսանելի աջակցություն, բարձրացրեք այդ հարցը, կգնանք ընտրության՝ մենք մեր ծրագրով, դուք ձեր ծրագրով։ Մեր ծրագիրը որն է՝  մենք Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ կապված խնդիրներ չունենք, մենք ունենք մի խնդիր, որ Արցախի ժողովուրդը փաստորեն ինքնորոշվում է և մենք պետք է ամեն ինչ անենք, որ դա արդարացի ու արագ լուծման հասցնենք»,–ասաց Աղազարյանը։

 

 

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…