- 14/04/2022
Ամենազարհուրելին խորհրդարանի իշխող ուժի հոտնկայս ծափահարություններն էին. Արթուր Թովմասյան
Երեկ ամբողջ օրը գտնվելով մարզում, չէի հասցրել նայել հայսպանի և հայակործանի ելույթը Աժ-ում:
Վերադառնալուն պես, ստիպեցի ինձ ամբողջովին նայել կապիտուլյանտի ելույթը: Ինչպես միշտ, կառավարության ծրագրի զեկուցումը վերածվեց շոուի և մեսիջների, թե՛ մեր հանրության, թե՛ արտաքին լսարանի համար:
Ինչ կարող եմ ֆիքսել այդ տեսարանից. կապիտուլյանտը սպառնաց հայ ժողովրդին պատերազմով և ըստ էության, ընդունեց, որ խաղաղության դարաշրջան չի լինելու ու Արցախը հանձնելու է Ադրբեջանին: Նաև Ադրբեջանի պահանջով թուլացնում է մեր անվտանգությունը երաշխավորող բանակը:
Հակառուսական հիստերիան հասել է գագաթնակետին, և ստահակը ամեն բան անելու է, որ Հայաստանին ՀԱՊԿ և Ռուսաստանի աջակցությունից զրկեն։ Այս ամենը բերելու է նրան, որ նա չի կարողանալու պաշտպանել ռազմաճակատը և Հայաստանի ինքնիշխան տարածքներից հանձնելու է հողեր. Կարճ ասած, Արցախի և Հայաստանի Հանրապետության վերջն է:
Ամենազարհուրելին խորհրդարանի իշխող ուժի հոտնկայս ծափահարություններն էին. նրանք մոռանալով պատերազմի 44 օրերի ընթացքում ժողովրդին խաբած, կապիտուլյացիոն պայմանագրով Արցախի, Սյունիքի ու Գեղարքունիքի բարձունքները թշնամուն հանձնած դավաճան կապիտուլյանտի ստորությունները, շարունակում են ցնծությամբ ընդունել նրան:
Եթե պատերազմում պարտված երկրի «ղեկավարը» կարող է որպես սեփական որոշումների արդարացում իր ժողովրդին ասել թե, բանակցային արդյունքը պատերազմի արդյունքից չէր տարբերվելու, պարզապես 5000 երիտասարդ չէր զոհվի, ու վստահ լինել, որ դա շատերի կողմից ընկալվելու է որպես օրինակարգ արդարացում, ուրեմն էդ ժողովուրդն ինքն իրեն շատ բարդ և ծանր հարցեր ունի տալու և հականալու, թե ուր է տանում տվյալ սուբյեկտը իրենց։
Ես երեկվա հայակործան ծրագիրը կգնահատեմ մեկ բառով՝ դավաճան: Նրանց պահվածքից տպավորություն է, որ 5000-7000 զոհը, 11.000 վիրավորը, բազմաթիվ անհետ կորածները և գերության մեջ գտնվող զինվորները իրենց իշխանության շնորհքը չէ:
Մի հատված էլ նայելուց հետո, ինձ մի պահ թված, որ նախկիներն են իշխանության. կապիտուլյանտը իր փայլուն տարիներն էր հիշել, ընդդիմադրի կեցվածքով քննադատում էր նրանց ու իրեն բնորոշ ողորմելի սուտ ինֆորմացիա տարածում։
Հիմա հարց եմ տալիս, ա՛յ Արցախը թուրքին հանձնած կապիտուլյանտներ, ուրախ ե՞ք, որ կորցրել ենք մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ, կարող եք չպատասխանել ես վստահ եմ՝ ԱՅՈ՛:
Հ.Գ. Ուզում եմ նաև բոլորի՛ն հիշեցնել, որ 2016 թվականին Ալիևը խոստովանել էր, որ իրեն ստիպում են ճանաչել Ղարաբաղի անկախությունը: