• 15/04/2022

Մոսկվայի միջուկային սպառնալիքներին չպետք է անլուրջ վերաբերվել․ Բերնս

Մոսկվայի միջուկային սպառնալիքներին չպետք է անլուրջ վերաբերվել․ Բերնս

Ռուսաստանի կողմից Ուկրաինայում մարտավարական կամ ցածր արտադրողականության միջուկային զենքի կիրառման սպառնալիքին չպետք է անլուրջ վերաբերվել, սակայն Կենտրոնական հետախուզական վարչությունը գործնական ապացույց չունի, որ Մոսկվան իրականում ծրագրում է նման ծայրահեղ միջոցներ ձեռնարկել:

Այս մասին հինգշաբթի օրը Ջորջիայի տեխնոլոգիական ինստիտուտում ունեցած ելույթում ասել է ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ և Վլադիմիր Պուտինի մերձավոր Դմիտրի Մեդվեդևն այսօր կեսօրին զգուշացրել է ՆԱՏՕ-ին, որ Մոսկվան միջուկային զենք և հիպերձայնային հրթիռներ կտեղակայի Կալինինգրադում՝ Լիտվայի և Լեհաստանի միջև Բալթյան ափին գտնվող ռուսական անկլավում, եթե Շվեդիան և Ֆինլանդիան միանան Հյուսիսատլանտյան դաշինքին։

ԿՀՎ-ի տնօրենը իր ելույթում խոսել է Պուտինի «հնարավոր անխոհեմության» և ձախողումների մասին, որի ուժերը մեծ կորուստներ կրեցին և ստիպված եղան նահանջել Հյուսիսային Ուկրաինայի մի քանի շրջաններից Կիևը գրավելու անհաջող փորձից հետո։

Այս պատճառներով «մեզնից ոչ ոք չի կարող անլուրջ վերաբերվել մարտավարական կամ ցածր արտադրողականության միջուկային զենքի պոտենցիալ օգտագործման սպառնալիքին», – ասել է Բերնսը:

Այնուամենայնիվ, չնայած Կրեմլի «հռետորական հայտարարություններին»՝ աշխարհի ամենամեծ միջուկային զինանոցը բարձր պատրաստության վիճակում դնելու մասին, «մենք զորքերի տեղակայման շատ գործնական ապացույցներ չենք տեսել, որոնք կարող են խորացնել այդ մտահոգությունները», – ավելացրել է ԿՀՎ ղեկավարը:

Մասնագետների կարծիքով՝ ռուսական զինանոցը պարունակում է մոտ 2000 մարտավարական և ցածր արտադրողականության միջուկային զենք։

 

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…