• 16/04/2022

Մասկը գնաց վա-բանկ. ԱՄՆ իշխանությունները սպառնում են ոչնչացնել նրան

Մասկը գնաց վա-բանկ. ԱՄՆ իշխանությունները սպառնում են ոչնչացնել նրան

Ամերիկյան իսթեբլիշմենթը վախեցած է. ձեռնարկատեր Իլոն Մասկը ցանկանում է գնել Twitter-ի բոլոր բաժնետոմսերը և, հնարավոր է, դադարեցնի գրաքննությունն այս առցանց հարթակում, հայտնում է «Fox News»-ը։ Հիմնական լրատվամիջոցները կոչ են անում կանխել գործարքը «հանուն ժողովրդավարության»: Հեռուստահաղորդավար Թաքեր Կառլսոնի խոսքով՝ ԱՄՆ իշխանություններն արդեն հետաքննություն են սկսել Մասկի բիզնեսի վերաբերյալ՝ ակնհայտորեն սպառնալով ջախջախել նրան իրենց տեղեկատվական մենաշնորհը կոտրելու փորձի համար։

Վիճարկելով խոսքի մենաշնորհը, ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլև ամբողջ աշխարհում, Twitter-ում՝ գաղափարների կենտրոնական հարթակում, Իլոն Մասկը վտանգում է այն ամենը, ինչ ունի: Նրա բազմաթիվ բիզնեսները հատվում են աշխարհի կառավարությունների հետ: Կառավարությունների հետ, որոնք չեն աջակցում այս նախաձեռնությանը: Նրանք կարող են ճնշել նրան միայն այդ գաղափարի համար: Այսինքն՝ նա գնաց վա-բանկ։

Ամերիկյան իսթեբլիշմենթը գիտի, որ Մասկը վճռական է: Դրա համար նրանք այդքան վրդովված են։ Բայդենի վարչակազմը, իհարկե, հասկանում է դա։ Նա արդեն քայլեր է ձեռնարկել Մասկին վախեցնելու համար, որ նա հետ կանգնի: Fox Business-ի թղթակից Չարլի Գասպարինոն այսօր հաղորդել է. «Մինչ Իլոն Մասկն առաջարկում է գնել Twitter-ի մնացած բաժնետոմսերը, դատական ​​համակարգում աղբյուրը Fox Business-ին հայտնել է, որ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը և Արդարադատության նախարարությունը սկսել են. «Մասկի բազմաթիվ կարգավորող հարցերի շուրջ համատեղ հետաքննություն, որոնք հիմնականում կապված են Tesla-ի հետ»:

Այսինքն՝ մի սպասեք, որ թույլ կտանք մարդկանց ազատ խոսել, և մենք կջախջախենք ձեր ձեռնարկությունները։ Սա էլ դեմոկրատիան` ըստ ամենրիկյան իսթեբլիշմենթի:

 

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…