• 17/04/2022

Պատրաստ լինել ակտիվ գործողությունների. Հականացիստական ճակատի ղեկավարը դիմել է համախոհներին

Պատրաստ լինել ակտիվ գործողությունների. Հականացիստական ճակատի ղեկավարը դիմել է համախոհներին

Հականացիստական ճակատի համակարգող, «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ դիմել է հակաարեվմտյան դաշտում գործող բոլոր համախոհներին, որում մասնավորապես ասված է.

«2018 թվականի հեղաշրջումից առաջ, նախկին իշխանությունների կողմից այսպես կոչված ընդիմադիր որեւէ ակտիվիստի նկատմամբ ամենափոքր ուժ կիրառելու դեպքում, ԱՄՆ դեսպանատան եւ արեւմտյան բոլոր կառույցների կողմից, միանգամից, հնչում էին իշխանությանը դատապարտող հայտարարություններ։ Վերջին 4 տարիների ընթացքում, ԱՄՆ դեսպանատունը եւ բոլոր մյուս արեւմտյան կառույցները աչք էին փակում Նիկոլ Փաշինյանի բոլոր տեսակի ապօրինությունների վրա։ Հետեւաբար համարում ենք, որ իշխանության վերջին 4 տարիների ապօրինություններն ու հանձագործություններն ուղղակիորեն ուղղորդվել եւ խրախուսվել են Հայաստանում ԱՄՆ դեսպանատան եւ մյուս արեւմտյան կառույցների կողմից։
Այսօր, Երեւանի Ազատության հրապարկում, ՀՀ ոստիկանությունը չարդարացված ուժ կիրառեց ցուցարարների նկատմամբ։ Եվ կրկին, Արեւմտյան երկրների դեսպանատները եւ, այսպես կոչված, իրավապաշտպան կառույցները լուռ են։ Արդեն տեւական ժամանակ է, ինչ ԱՄՆ ֆինանսավորմամբ, ՀՀ ոստիկանությունում իրականացվում են, այսպես կոչված, բարեփոխումներ։ ԱՄՆ ֆինանսավորմամբ Հայաստանում ներդրվում է պարեկային նոր ծառայության համակարգ։
2022 թվականի ապրիլի 16-ին Գյումրիյում եւ Վանաձորում Փաշինյանը մասնակցել է Պարեկային ծառայության Շիրակի եւ Լոռու մարզերի ստորաբաժանման աշխատանքների մեկնարկին նվիրված միջոցառումներին։ Այդ միջոցառումներին մասնակցել են նաեւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին։
Հաշվի առնելով, որ Ադրբեջանի հետ, անհապաղ, այսպես կոչված, խաղաղության պայմանագիր կնքելու, Արցախը վերջնականապես Ադրբեջանին հանձնելու եւ Արցախը հայաթափելու գործընթացները փորձ է արվում իրականություն դարձնել ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի պատվերով եւ իրենց աշխարհաքաղաքական շահերից ելնելով, ապա ունենք բոլոր հիմքերը մտածելու, որ ԱՄՆ կողմից ՀՀ ոստիկանության բարեփոխումների ֆինանսավորումն հետապնդում է ՀՀ ոստիկանության ղեկավարության հավատարմությունը շահելու եւ ՀՀ ոստիկանության ղեկավարությանը, Արցախի վերջնական կորստի եւ հայաթափմանն ուղղված գործընթացների դեմ ընդվզողների նկատմամբ բիրտ ուժ կիրառելու քարտ բլանշ տալու նպատակ։
Ելնելով վերոգրյալից դիմում ենք հակաարեւմտյան ճակատում գործող մեր բոլոր համախոհներին պատրաստ լինել ակտիվ գործողությունների, թե համացանցում եւ նաեւ փողոցային ակցիաներում։ Եթե ՀՀ ոստիկանությունը շարունակի կոպիտ եւ բիրտ ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ, ապա մենք կունենանք բոլոր հիմքերը համարելու, որ դա ԱՄՆ դեսպանատնից եկող ուղիղ հրահանգ է եւ Հայաստանում կսկսենք անզիջում հակաամերիկյան շարժում՝ մեր փողոցային ցույցերը տեղափոխելով ԱՄՆ դեսպանատան եւ այլ արեւմտյան կառույցների մոտ»։

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…