- 18/04/2022
Մեր պահանջը վերջնական է և հստակ՝ դավաճանական իշխանությունները րոպե առաջ պետք է հեռանան զբաղեցրած պաշտոններից. Աշոտ Անդրեասյան
Նախկին ԲՀԿ ԵԿ նախագահ Աշոտ Անդրեասյանը ֆեսբուքյան իր էջում գրում է.
Հարգելի հայրենակիցներ, ես և իմ թիմը սկսում ենք «Հաղթանակի Սերունդ» երիտասարդական շարժում, որը ստեղծվել է համախմբելու բոլոր այն անհատներին և ուժերին, որոնք պատրաստակամություն և ցանկություն ունեն համախմբվելու մեր հայրենիքը դավաճան իշխանություններից փրկելու, երկիրը թուրքերից մաքրելու և այսուհետ հայամետ, ազգային և պետականամետ ուղիներով վերականգնելու գաղափարի շուրջ։
Մեր շարժմանն արդեն իսկ դիմել և միացել են բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր պատրաստակամ են պայքարելու հողատույի դեմ անկուսակցական հարթակներում։
Հաղթանակի սերունդը լինելու է փողոցային պայքարի, ինչպես նաև բոլոր հակաթուրքական գործողությունների առաջնագծում։
Շարժման գործողություններին զուգահեռ, շուտով կհրավիրվի մամուլի ասուլիս, որի շրջանակներում ավելի մանրամասն կխոսենք շարժման նպատակների, գաղափարախոսության, ծրագրի և առաջիկա գործողությունների մասին։
Բոլոր նրանք, ովքեր հարցեր էին ուղղում իմ թիմին և մեր գործողություններին միանալու համար, կարող են անձնական նամակով ուղարկել կոնտակտային տվյալներ, իմ օգնականները կպահպանեն հետադարձ կապ Ձեզ հետ։
Մեր պահանջը վերջնական է և հստակ՝ դավաճանական իշխանությունները րոպե առաջ պետք է հեռանան զբաղեցրած պաշտոններից։
Այլևս վատնած ցանկացած րոպեն կործանարար է Արցախի և Հայաստանի Հանրապետության համար։
Հաղթանակի Սերունդ երիտասարդական շարժումը կիրականացնի անհնազանդության և բողոքի ակցիաներ հանուն Հայաստանի և Արցախի փրկության։
Մեր նպատակը մեկն է ՝ առա՛նց թուրքի ՀԱՅԱՍՏԱ՛Ն։