• 18/04/2022

Թշնամին նույն թշնամին է․44–օրյա պատերազմի մասնակիցներն անժամկետ հացադուլ են սկսել Ազատության հրապարակում

Թշնամին նույն թշնամին է․44–օրյա պատերազմի մասնակիցներն անժամկետ հացադուլ են սկսել Ազատության հրապարակում

«Առավոտյան Ազատության հրապարակ եկան 44-օրյա պատերզմի մասնակիցներ, որոնք երեկ հայտարարել էին անժամկետ հացադուլի և Արթուր Վանեցյանին միանալու մասին»,–այս մասին գրառում է արել «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը։

Այս գիշեր պատերազմի մասնակից Նվեր Կիրակոսյանը գրառում էր արել, որ ինքը և իր պատերազմի մասնակից Արթուր Ավագյանը սկսելու են անժակետ հացադուլ․

«․ չլինելով կուսակցականապես և ֆինանսապես մոտիվացված,
.առանց իշխանական և կարգավիճակային շարժառիթների,
.որպես Անկախության սերնդի ներկայացուցիչներ.
հայտարարում ենք անժամկետ հացադուլ և առավոտյան ժամը 09։00֊ից լինելու ենք Ազատության հրապարակում։
Հացադուլի նպատակը մեր սերնդի ներկայացուցիչների ուշադրության սևեռումն է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին և կոնկրետ՝ գործնական քայլերի կատարման ուղղորդումը։
Քայլը ծայրահեղական է, ինքնաբուխ, բայց համարժեք իրավիճակին։ Այն կոչ Է, ծառայելու օրինակ։
Մեր լավ և ազնիվ ընկերներ, հարազատներ, բարին կամեցողներ կարող եք միանալ մեզ ցանկացած՝ ձեր հնարավորությունների սահմանների կարգավիճակով։ Արցախում ապրում են մեզ պես և մեզնից ուժեղ մարդիկ, ընտանիքներ, երեխաներ՝ հայրենակիցներ Հիմա ոչինչ չանելը հավասար է ուրացման։
Կամքը ուժ է։ Երիտասարդությունը կարգավիճակ։ Եկե՛ք միավորենք անհրաժեշտը, որովհետև «թշնամին նույն թշնամին է…, մենք էլ՝ նույն մենք»։

 

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…