- 18/04/2022
Չեչենական «սպեցնազի» հրամանատար. նացիստներ զբաղեցնում են «Ազովստալ» գործարանի ստորգետնյա 6 հարկերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Չեչենական «սպեցնազի» հրամանատար. Ա.Կադիրովը, Զամիդ Չալաևը հայտնել է, որ նացիստներն ու Ուկրաինայի զինված ուժերը զբաղեցնում են «Ազովստալ» գործարանի ստորգետնյա 6 հարկերը, և նրանք զինամթերքի հետ կապված խնդիրներ չունեն։
Նրանք 170-ից ավելի վիրավորներ ունեն միայն հարկերից մեկում, ասել են գերեվարված զինծառայողները։
Ձախ եզրում Ռուսաստանի և ԴԺՀ-ի զորքերը Մարիուպոլի պաշտպանության վերջին օջախի՝ «Ազովստալի» մատույցներում են։
Ուկրաինական Ազգային գվարդիականները ցանկանում են հանձնվել, ըստ ռադիոգաղտնալսման՝ երկուսը թողել են իրենց դիրքերը և գնացել ռուսական դիրքերը։ «Նրանք ասացին, որ նացիստները սպառնում են հանձնվել ցանկացողներին գնդակահարել: Իրենց իսկ ժողովրդին»,- ասել է Չալաևը։
Ավելացնենք նաեւ, որ «Ազովստալը» վերակառուցվել է 1944թ.-ին՝ լիակատար ոչնչացումից հետո: Գործարանն այդ ժամանակ կառուցվել է պատերազմական օրենքների համաձայն՝ հարմարեցված երկարատեւ պաշտպանության: Ստեղծվել է գործարանի ստորգետնյա բազմահարկ հատվածը, որը, ըստ խոսակցությունների, մի քանի կիլոմետր ձգվող թունելային ելքեր ունի քաղաքի այլ հատվածներում: Հենց այդ ստորգետնյա հատվածներից էլ հիմա օգտվում են նացիստների վերջին մնացորդները: