- 18/04/2022
Հայրենիքի համար զոհել եմ եղբայր և շատ ընկերներ. մեր զոհերը հանուն ոչնչի չեն եղել. Սերոբ Գասպարյան
Արդեն 3 օր է՝ Ազատության հրապարակում եմ: Իմ տեսակով ցանկանում եմ կոչ անել Հայաստանում հայի գենը կրող նրանց, ովքեր ի վիճակի են պաշտպանելու մեր հայրենիքը: Այս մասին այսօր՝ ապրիլի 18-ին, լրագրողների հետ զրույցում Ազատության հրապարակից ասաց «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը:
Նա նշեց, որ քաղաքականությամբ հետաքրքրված չէ, հրապարակում է հանուն հայրենիքի. «Ինձ համար քաղաքականությունը հետաքրքիր չէ, ես հանուն հայրենիքի եմ այստեղ, ոչ մի քաղաքական ուժի չեմ հարում և չեմ հարելու: Ինձ համար առաջնայինը հայրենիքն է, որի համար ես զոհել եմ եղբայր, զոհել եմ շատ ընկերներ, ուզում եմ՝ մարդիկ իմանան, մեր զոհերը հանուն ոչնչի չեն եղել, սա պետք է ապացուցենք»,- ասաց նա՝ հավելելով, որ պետք է հայրենիքը վերականգնել: