• 19/04/2022

«Տղե՛րք, այն ինչ անում եք դուք որպես անկախության սերունդ, անլուրջ է»․ հացադուլ հայտարարած տղաները երիտասարդներին հրավիրում են հանրային քննարկման

«Տղե՛րք, այն ինչ անում եք դուք որպես անկախության սերունդ, անլուրջ է»․ հացադուլ հայտարարած տղաները երիտասարդներին հրավիրում են հանրային քննարկման

Ազատության հրապարակում անժամկետ հացադուլ իրականացնող Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցներ Արթուր Ավագյանը և Նվեր Կիրակոսյանը քիչ առաջ հանդես են եկել կոչով։ Նրանք Ազատության հրապարակում հանրային քննարկման են հրավիրում տարբեր ոլորտի ներկայացուցիչ երիտասարդների՝ ստեղծված իրավիճակի շուրջ քննարկում իրականացնելու համար։ Արթուր Ավագյանի և Նվեր Կիրակոսյանի խոսքով՝ իրենց կոչի հասցեատերը անկախության սերունդն է։

«Անկախության սերունդ լինելը նախ և առաջ հոգեվիճակ է։ Իրավիճակը պահանջում է, որ այդ սերունդը պայքարի դրոշ բարձրացնի։ Անխակության սերունդն է Արցախյան պայքարի ժառանգորդը, ով մինչև հիմա իր դիրքորոշումը չի հայտնել։ Այն, ինչ հիմա անում է այդ սերունդը անլուրջ է, տղե՛րք, մի հատ նայեք ինչ է արվել Արցախ ունենալու համար, ու ինչ եք դուք անում որպես ժառանգորդ»-, ասաց Արթուր Ավագյանը։

Արթուր Ավագյանի և Նվեր Կիրակոսյանի  կոչի մեջ մասնավորապես նշվում է․

«Կոչ ենք անում բոլոր համալսարանականներին, դասախոսներին, մանկավարժներին, մեր ծառայակից ընկերներին, երիտասարդ ինֆլյուենսերներին, ովքեր անհոգ կոնտենտի տարածման ջատագովներն են, IT  համայնքի ներկայացուցիչներին, արվեստի գործիչներին, մտավորականներին, ովքեր հանդիասանում են անկախության սերնդի արժեհամակարգի կրողը, այսօր ժամը 19․30-ից մինչև 21․00-ն գալ հանրային քննարկման, թեման է«Անկախության սերնդի հանձնառությունը ստեղծված իրավիճակում»։ Բոլորին կոչով դիմում եմ, միացեք այդ քննարկմանը։ Այստեղ մենք կհասկանանք՝ ունե՞նք այդ սերունդը և մտահոգվա՞ծ է այդ սերունդը, թե ոչ։ Քանի դեռ կա ապատիա, մենք շարունակելու ենք մեր պայքարը»։

 

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…