• 19/04/2022

«ՍՊԱՍՈՒՄ ԵՄ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԼՈՒԾՄԱՆԸ».ՎԱՐԴԱՆ ԱՍԾԱՏՐՅԱՆ.

«ՍՊԱՍՈՒՄ ԵՄ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԼՈՒԾՄԱՆԸ».ՎԱՐԴԱՆ ԱՍԾԱՏՐՅԱՆ.

«Իրավունքը» զրուցեց Շուշիի գորգերի թանգարանի տնօրեն ՎԱՐԴԱՆ ԱՍԾԱՏՐՅԱՆԻ հետ:

Պարոն Ասծատրյան, Շուշիի գորգերի հետ կապված, պատմությունն ի՞նչ շարունակություն ունեցավ:

– Պայմանավորվել ենք Հայաստանի ԿԳՄՍ նախարարության վարչության պետ Աստղիկ Մարաբյանի հետ, որ մարտ ամսին հասարակությունը կիրազեկվի, թե որտեղ կհանգրվանեն Շուշիի գորգերը:

Բայց արդեն ապրիլը կիսվել է:

– Չգիտեմ… սպասում եմ: Ես չեմ կարծում, որ ասեն` անելու ենք, ու չանեն: Հուսով եմ, որ շուտով գորգերի հետ կապված` պատմությունն իր լուծումը կստանա:

Գորգերը ապահո՞վ տեղում են գտնվում:

– Գորգերը ապահով ձեռքերում են: Գտնվում են կառավարության շենքում:

Իսկ գորգերի պահպանման հետ կապված` համապատասխան խնամք կա՞:

– Հատուկ դեղերով են պահպանվում: Այս վիճակում դա էլ նորմալ է: Կարեւորը, որ վերջում լուծում լինի:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ