• 19/04/2022

«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակում ենք»․ Էրդողան

«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակում ենք»․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իֆթարի ընթացքում օտարերկրյա դիվանագետների հետ հանդիպմանը ելույթ է ունեցել և կարճ անդրադարձ արել հայ-թուրքական հարաբերություններին: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Մասնավորապես ասել է․

«Համոզված ենք, որ Ադրբեջանի բռնազավթված տարածքների ազատագրումից հետո մեր տարածաշրջանում խաղաղության հնարավորություն է ընձեռնվել։ Այս հնարավորությունն անտեղի չկորցնելու համար մեր հարևան Հայաստանի հետ անկեղծորեն շարունակում ենք կարգավորման գործընթացը»։

Նշենք, որ «իֆթար» բառը, որպես կրոնական տերմին, նշանակում է պահքի ավարտ։ Իֆթարը երեկոյան ընթրիքն է, որն ընդունում են իսլամի հետևորդները ռամադան ամսին։ Իսկ ռամադանը (նաև ռամազան) իսլամական օրացույցի 9-րդ ամիսն է, որը համարվում է մուսուլմանական աշխարհի պահքի ամիսը։

 

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…