• 19/04/2022

22 մլն 330 000 դրամ կուղղվի պատերազմի հետևանքով ժամանակավորապես ՀՀ-ում գտնվող քաղաքացիներին մշտական բնակության վայր տեղափոխելուն

22 մլն 330 000 դրամ կուղղվի պատերազմի հետևանքով ժամանակավորապես ՀՀ-ում գտնվող քաղաքացիներին մշտական բնակության վայր տեղափոխելուն

Երևան համայնքի 2022 թվականի բյուջեի 22 միլիոն 330 հազար  դրամի հավելումը կուղղվի պատերազմի հետևանքով ժամանակավորապես Հայաստանի Հանրապետությունում գտնվող քաղաքացիներին մշտական բնակության վայր տեղափոխելուն:

Այս մասին Երևանի քաղաքապետարանում ավագանու հերթական նիստի ժամանակ զեկուցեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը: «Ֆինանսական հատկացումներ արցախյան առաջին պատերազմի ընթացքում Հայաստան տեղափոխված ընտանիքներին նախատեսված չեն»,-ասաց նա:

Հովհաննիսյանի  խոսքով՝ նախագծով առաջարկվում է նաև «Ասիական բանկի աջակցությամբ իրականացվող քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի կայուն զարգացման ներդրումային ծրագրի իրացման միջոցառումներ» ծրագրով նախատեսել 75 միլիոն 48 հազար դրամ՝ Տիչինա-Բաբաջանյան ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների շրջանակներում փոխհատուցումների տրամադրման նպատակով։

 

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…