- 20/04/2022
Մետր-մետր կճմթելով` մեր երկիրը տալիս են ադրբեջանցիներին. աշուղ Ալմաստ
Ազատամարտիկ ԶԵՄՖԻՐԱ (ՍՎԵՏԱ) ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ` նույն ինքը` աշուղ ԱԼՄԱՍՏԸ եւս միացել է Ազատության հրապարակում տեղի ունեցող անժամկետ բողոքի ակցիաներին: «Իրավունքի» հետ զրույցում նա ասաց, որ ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանը մեզ տարավ դեպի կործանում, հիմա էլ այսօր նույնն անում է նրա ձեռքի տակ սովորածն ու սնվածը, որին նշանակել են մեր գլխին ղեկավար:
– Այսօր նույն քաղաքականությունն է իրականացվում, ոչ մի տարբերություն չեմ տեսնում: Ոչ ոք գոհ չէ այսօրվա թե՛ կառավարությունից, թե՛ ապրելակերպից, թե՛ երկրի վիճակից: Մենք գնում ենք դեպի կործանում:
– Բայց ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանն ասում է, որ Տիգրան Մեծն է դրել ծովից ծով Հայաստանի կործանման սկիզբը: Ի՞նչ կասեք այս մասին:
– Սա մեր ազգի համար անպատվություն է, ամո՛թ իրեն: Տիգրան Մեծը մեր փառքն ու հայոց պատիվն է եղել, մեզ ծովից ծով Հայաստան է թողել: Ինչպե՞ս կարելի է նման մարդուն ասել քանդող է: Քանդողն այսօր մեր հայոց գահին է նստած եւ արհամարհած ունի բոլորիս: Հիմա Տիգրան Մե՞ծն է մեր երկրը կործանել, թե այս նորելուկները, որ մետր-մետր կճմթելով` մեր երկիրը տալիս են ադրբեջանցիներին, մինչդեռ այդպիսի ազգ նույնիսկ գոյություն չունի: Իսկ Թուրքիան թաթարական արշավախմբից մնացած ավելորդություն է, որ տեղավորվել է այնտեղ եւ իրեն հռչակել երկիր:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
Հ.Գ.-Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.