- 20/04/2022
«Հարբած բիձա էր, եկել էր հայհոյանքներ էր տալիս, էս մարդն էլ մի հատ չափալախել ա». միջադեպ Ազատության հրապարակում
Ազատության հրապարակում, որտեղ արդեն մի քանի օր է նստացույց եւ հացադուլ է իրականացվում, քիչ առաջ միջադեպ է տեղի ունեցել: Ակտիվիստներից մեկը հարվածել է տարեց մի քաղաքացու: Ոստիկանները բերման ենթարկեցին հարվածող տղամարդուն:
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Ոչ սթափ վիճակում մի հայրիկ մոտեցավ եւ հացադուլավոր տղաներին ոչ կոռեկտ լեքսիկոնով դիմեց, որից հետո այս միջադեպը ծագեց: Իհարկե, բռնություն գործադրել բացարձակապես անթույլատրելի է, բայց ես կարծում եմ՝ մեր ոստիկանները խնդիրը կկանխեն: Մեր մշտական ընդդիմադիր ցուցարարներից է, անունը՝ Արթուր է»: