• 20/04/2022

ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՎԱԳԱՆՈՒ ԴԻՄՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՍՓՅՈՒՌՔԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ

ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՎԱԳԱՆՈՒ ԴԻՄՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ, ՍՓՅՈՒՌՔԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ

ՀՀ վարչապետ Ն.Փաշինյանը ԱԺ նիստում հայտարարեց. “Եթե Շուշին չհանձնեինք…”: Այսինքն, խոստովանեց, որ Շուշիի հանձնումը թշնամուն նախապես էր պայմանավորված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Դա Հայոց կողմից միակամ որոշում էր, որը կարելի է որակել որպես դավադրություն ՀՀ պետականության նկատմամբ: Այդ որոշման իրականացմանը մասնակցել են հայկական կողմի բարձրաստիճան սպաներ, որոնք գիտակցել են, որ իրենց արարքը դավաճանաություն է, սակայն կամա թե ակամա կատարել են իրեն գերագույն հրամանատար հռչակած վարչապետի գաղտնի հրահանգը:

Շուշիի հանձնումը երդվյալ թշնամուն ամենևին բերդաքաղաքով չի ավարտվում: Հանձնվել է Շուշի տանող ճանապարհը իր շրջակայքով, հինավուրց Ավետարանոց, Սղնախ, Սզնեք, Քարին Տակ բնակավայրերով, արգելելով հայկական ինքնապաշտպանական ուժերին խոչնդոտել թշնամու դիվերսիոն խմբերին գրավելու ռազմավարական տեսանկյունից այդ կարևոր գյուղերն ու ճանապարհը: Թշնամուն է հանձնվել ոչ միայն բերդաքաղաքը, այլև ողջ Շուշիի սարահարթը՝ երեքհազարամյա Կարկառ բերդաքաղաքի տարածքով /Շուշիի պարիսպները 1752 թ. կառուցել են այդ բերդաքաղաքի շինությունների ու պարիսպների քարերով/, շուրջ տասը հին բնակավայրերի տեղերով, հին գերեզմանոցներով, Հունոտի կիրճը իր անգնահատելի ու եզակի հուշարձաններով, հին ջրաղացներով…

Այդ ամենը ամենևին թշվառ ու դժգույն չեն, դրանք մեր հարստությունն են, մեր ՀԱՅՐԵՆԻՔԸ…

Պատերազմում պարտության հանգամանքները հետաքննող ԱԺ հանձնաժողովը, որը ղեկավարում է ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը, պարտավոր է հետաքննել նաև Շուշիի դավադրաբար հանձնման հանգամանքները: Դավադիրները, անկախ պաշտոնական դիրքից, պետք է ենթարկվեն պատասխանատվության և կրեն օրենքով սահմանված պատիժները: Երկրի տարածքներն ու բնակավայրերը թշնամուն հանձնողները անմիջապես պետք է պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի չկարողանան նոր տարածքներ, հայրենիքներ հանձնել կամ վաճառել թշնամուն…

Երկիրը վտանգված է, կորցրել է իր կայունությունը, խրվել է ճգնաժամային ճահճի մեջ:

Այս հանգամանքը նկատի առնելով ողջ աշխարհի հայությանը կոչ ենք անում, անկախ կուսակցական, խմբային պատականեկությունց, միավորվել ՀԱՅՐԵՆԻՔԻ ազատագրական շարժման շուրջը, երկրում հաստատեն անվտանգություն, կայունություն և արդարություն:

20.04.2022, ԵՐԵՎԱՆ

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…