• 21/04/2022

Մակրոն. Լը Պենի նախաձեռնությունը քաղաքացիական պատերազմ է հրահրում

Մակրոն. Լը Պենի նախաձեռնությունը քաղաքացիական պատերազմ է հրահրում

Ֆրանսիայի ներկայիս նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ հանրային վայրերում հիջաբ կրելու արգելքը, որը պաշտպանում է նախագահի թեկնածու Մարին Լը Պենը, կարող է երկրում քաղաքացիական պատերազմ հրահրել։

«Ես չեմ պայքարում իսլամի դեմ, ես պայքարում եմ իսլամիստական ​​գաղափարախոսության դեմ, որը ձգտում է պարտադրել շարիաթ կոչվող կրոնական օրենք… Ես կողմնակից եմ հասարակական վայրերում հիջաբ կրելու արգելքին», – ասել է Լը Պենը` նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Մակրոնի հետ հեռուստաբանավեճի ժամանակ:

Նրա խոսքով՝ հիջաբը «իսլամիստների կողմից պարտադրված համազգեստ է»։

Մակրոնը պատասխանել է Լը Պենին` մեղադրելով. «Դուք քաղաքացիական պատերազմ կհրահրեք, եթե դա անեք… Դուք առաջարկում եք, որ Ֆրանսիան լինի աշխարհում առաջին երկիրը, որն արգելի կրոնական խորհրդանիշը հասարակական վայրերում: Սա շատ լուրջ է»,- կարծում է Ֆրանսիայի ներկայիս ղեկավարը։

Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի է ունեցել ապրիլի 10-ին։ Ներքին գործերի նախարարության վերջնական տվյալների համաձայն՝ Մակրոնը հավաքել է ձայների 27,84%-ը, Լը Պենը՝ 23,15%-ը։ Երկրորդ փուլը կկայանա ապրիլի 24-ին։

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…