• 21/04/2022

Մեզ մոտենում են բարձր որակավորմամբ մասնագետներ, ասում են՝ եկել ենք, հիմա ի՞նչ անենք․ 44–օրյա պատերազմի մասնակից

Մեզ մոտենում են բարձր որակավորմամբ մասնագետներ, ասում են՝ եկել ենք, հիմա ի՞նչ անենք․ 44–օրյա պատերազմի մասնակից

Երեկ հասարակության տարբեր շերտեր մոտեցել են մեզ, կիսել մեր մտագոհությունները, հայտնել իրենց զորակցությունը, մենք զգում ենք, որ հասարակության մի ստվար հատված կարիք ունի անկեղծ մղումների։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազատության հրապարակում արդեն 4-րդ օրը հացադուլ իրականացնող տղաներից Նվեր Կիրակոսյանը։

Վերջինս նշեց, որ սա ազդակ է՝ շարունակելու մարդկանց հետ անկեղծ խոսել։

«Մեզ մոտենում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ասում են եկել ենք, հիմա ի՞նչ անենք, այդ երիտասարդները տիրապետում են գիտելիքիների, արագ են մտածում ու մենք հիմա կարող ենք ասել, որ հասել ենք մի փուլի, որ նրանց ում փնտրում էինք, գտել ենք, բայց սա բավարար չէ»-, ասաց Արթուր Ավագյանը։

Հարցին՝ հնարավոր է դադարեցնեն հացադուլը և շարունակեն իրենց պայքարը առանց հացադուլ իրականացնելու, Նվեր Կիրակոսյանը ասաց․

«Պայքարը հանուն գաղափարի է և արժեքի, այդ պայքարը շարունակվելու է, քանի դեռ այդ արժեքը վտանգված է, այսինքն Արցախի կարգավիճակը։ Հացադուլը կդադարի, երբ այն դառնա ինքնանպատակ, այսինքն, երբ հավաքվի երիտասարդների այն կրիտիկական զանգվածը, որ կասի՝ ես տեր եմ մեր ժառանգությանը, հացադուլը գործիք է ուշադրություն սևեռելու ոչ թե մեր անձրի, այլ ազգային հարցերի վրա»։

 

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…