• 21/04/2022

Այսօր՝ ճաշից առաջ կամ ճաշից հետո, կգրավենք «Ազովստալ»-ը. Կադիրով

Այսօր՝ ճաշից առաջ կամ ճաշից հետո, կգրավենք «Ազովստալ»-ը. Կադիրով

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ ուկրաինական Մարիուպոլի «Ազովստալ» գործարանը «ճաշից առաջ կամ ճաշից հետո ամբողջությամբ կանցնի Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի վերահսկողության տակ»:Համապատասխան ձայնային հաղորդագրությունը հայտնվել է Չեչնիայի ղեկավարի Telegram ալիքում։

«Ուզում եմ կիսվել լավ լուրով՝ վաղը, ավելի ճիշտ՝ այսօր, ճաշից առաջ կամ ճաշից հետո, «Ազովստալ»-ն ամբողջությամբ կանցնի Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի վերահսկողության տակ, ամեն ինչ պատրաստ է, ռազմավարությունը պատրաստ է, զինվորները պատրաստ են։ Դա պարզապես ժամանակ է պահանջում, և վերջ»,- ասել է Կադիրովը:

Միաժամանակ Կադիրովը հավելել է, որ «Ազովստալ»-ի պաշտպանները դեռ հնարավորություն ունեն հանձնվելու։

«Եթե դուք հարկ եք համարում առավոտյան վայր դնել զենքերը, ապա վստահ եմ, որ զինված ուժերի ղեկավարությունը՝ գերագույն գլխավոր հրամանատարի գլխավորությամբ, ճիշտ որոշում կկայացնի»,-ասել է նա։

Ռուսական զինված ուժերը բազմիցս առաջարկել են ուկրաինական ազգային գումարտակների զինյալներին և Մարիուպոլի «Ազովստալ» գործարանում մնացած օտարերկրյա վարձկաններին դադարեցնել ռազմական գործողությունները և վայր դնել զենքերը՝ իրենց կյանքը փրկելու համար։

 

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…