Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է ուկրաինացի նացիստներից Մարիուպոլի ազատագրման մասին։
«Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը և ԴԺՀ-ի ժողովրդական միլիցիան ազատագրել են Մարիուպոլը։ Ազգայնական կազմավորումների մնացորդները ապաստան են գտել «Ազովստալ» գործարանի արդյունաբերական գոտում»,- ասել է Շոյգուն Կրեմլում կայացած հանդիպման ժամանակ։
Նա պարզաբանել է, որ 8 տարվա ընթացքում Կիևի ռեժիմը քաղաքը վերածել է իսկական ամրացված տարածքի՝ Մարիուպոլ բերելով մեծ քանակությամբ ծանր սպառազինություն, ռազմական տեխնիկա, տանկեր, «Ուրագան», «Տոչկա-U» հրթիռային համակարգեր։
Մարիուպոլի շրջափակման պահին Ուկրաինայի զինված ուժերի խմբավորումների և օտարերկրյա վարձկանների թիվը կազմում էր մոտ 8100 մարդ, ասել է նախարարը։
Ներկայումս ավելի քան 2000 նացիստ է ապաստանել Ազովստալ գործարանի արդյունաբերական գոտում։ Այն ազատագրելու համար կպահանջվի 3-4 օր։
Միաժամանակ, գործողության ընթացքում քաղաքից տարհանվել է ավելի քան 142 հազար խաղաղ բնակիչ, ընդգծել է Շոյգուն։