• 21/04/2022

Սաուդյան Արաբիայի գահաժառանգը բղավել է Բայդենի օգնականի վրա. Business Insider

Սաուդյան Արաբիայի գահաժառանգը բղավել է Բայդենի օգնականի վրա. Business Insider

Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանը բղավել է ԱՄՆ  նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի վրա, երբ վերջինս հիշատակել է ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշողջիի սպանությունը։ Այս մասին հայտնում է Business Insider-ը։

Մուհամեդ բեն Սալմանի և Սալիվանի հանդիպումը տեղի է ունեցել անցյալ տարվա կեսերին։ Նշվում է, որ արքայազնը ծրագրել էր զրույցի ընթացքում զուսպ տոն պահպանել, սակայն չի դիմացել և անմիջապես բղավել է ամերիկացու վրա, երբ վերջինս հիշատակել է սաուդցիների կողմից Ջամալ Խաշողջիի սպանությունը։

Պետության ապագա ղեկավարը սպառնացել է նաև, որ Սաուդյան Արաբիան չի ընդլայնի նավթի արդյունահանումը։

Washington Post-ի լրագրող Ջամալ Խաշողջին սպանվել է 2018 թվականի հոկտեմբերի 2-ին Ստամբուլում Սաուդյան Արաբիայի դեսպանատանը։ Նա եղել է Սաուդյան Արաբիայի իշխանությունների ամենակտիվ ընդդիմախոսներից։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բազմիցս քննադատել է Էր Ռիադին, իսկ ԿՀՎ-ն հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդն առնչություն ունի Washington Post-ի լրագրող Ջամալ Խաշողջիի սպանությանը։ Արտաքին քաղաքականության վերլուծաբանները հետագայում կարծում են, որ լրագրողի մահվան պատմությունն ազդել է Վաշինգտոնի և Էր-Ռիադի հարաբերությունների վրա:

 

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…