• 21/04/2022

Ամբողջ Մարիուպոլը գտնվում է ՌԴ ԶՈՒ վերահսկողության տակ. Շոյգուի զեկույցը Պուտինին

Ամբողջ Մարիուպոլը գտնվում է ՌԴ ԶՈՒ վերահսկողության տակ. Շոյգուի զեկույցը Պուտինին

ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն Պուտինին զեկուցել է Մարիուպոլի ազատագրման մասին։ Նրա խոսքով, Մարիուպոլի շրջափակման ժամանակ Ուկրաինայի Զինված ուժերի խմբավորման, օտարերկրյա վարձկանների թիվը կազմում էր մոտ 8100 մարդ, գրում է ՏԱՍՍ-ը։

Շոյգուն նաև հայտնել է, որ «Ազովստալ» գործարանի տարածքում արգելափակված է ավելի քան երկու հազար զինյալ։

ՌԴ պաշտպանության նախարարի խոսքով՝ չնայած զինյալների հակազդեցությանը, Մարիուպոլում տարհանվել է ավելի քան 142 հազար քաղաքացի, իսկ նավահանգստում գտնվող բոլոր պատանդներն ազատ են արձակվել։

Շոյգուն ասել է, որ Ռուսաստանի զինված ուժերին երեքից չորս օր կպահանջվի «Ազովստալ»-ում աշխատանքներն ավարտելու համար, որտեղ արգելափակված են գրոհայինները:

Նրա խոսքով, այժմ ամբողջ Մարիուպոլը գտնվում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի և ԼԺՀ-ի, ԴԺԻ-ի վերահսկողության տակ:

 

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…