• 21/04/2022

Գլուխները պատով կտան, ինձ կոչումներից կզրկեն, իրենց հոր տնից չեն բերել. Արթուր Վանեցյան

Գլուխները պատով կտան, ինձ կոչումներից կզրկեն, իրենց հոր տնից չեն բերել. Արթուր Վանեցյան

Գլուխները  պատով կտան, ինձ կոչումներից կզրկեն։ Այդ կոչումներն իրենց հոր տնից չեն բերել։  Այդ կոչումներին ես արժանացել եմ իմ երկարատև ծառայության համար։  Այս մասին, այսօր՝ ապրիլի 21-ին, Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչպես է վերաբերվում  այն սպառնալիքներին ու քննադատություններին, թե իբր նրան կոչումներից կզրկեն:

«Եթե իմ նկատմամբ հնարավոր լիներ օրինական ճանապարհով  որևէ քրեական գործ հարուցել, դատապարտել, կալանքի ենթարկել, հավատացեք՝ իրենք արդեն վաղուց արած կլինեին։ Իմ հրաժարականից հետո, եթե չեմ սխալվում, 5-ից ավելի գործերով  մեղադրյալ եմ եղել ամենածանր հոդվածներից սկսած, ամբողջությամբ հերքվել են, կարճվել են։

Ականատես եղաք տեղեկատվական տեռորի, որ սկսվել էր իմ նկատմամբ, անգամ Փաշինյանի  մամուլի խոսնակի մակարդակով  տարածվող կեղծ տեղեկությունները  արդեն դատարանների կողմից ամբողջությամբ հերքվել են, պարտավորեցրել են հերյուրանքներ տարածողներին  հերքել այդ տեղեկատվությունները։  Այսինքն ես չեմ արել որևէ բան, որն օրենքից դուրս է, չեմ արել որևէ բան, որի համար ինձ կարող են քրեական պատասխանատվության  ենթարկել։ Նրանց գործիքը դա է՝ կեղծ տեղեկատվություններ, վարկաբեկման փորձ, որը ժամանակի հարց է, կարճ ժամանակ հետո հանրությունն իմանում է՝ ով է ճիշտ, ով սխալ»,-ասաց Վանեցյանը։

 

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…