• 21/04/2022

«Խզված ձայնով» հրետանավորի կոչը հանրությանը

«Խզված ձայնով» հրետանավորի կոչը հանրությանը

«Որպես անկախության սերնդի ներկայացուցիչ, որպես մտահոգ քաղաքացի՝ գտնվում եմ այստեղ, սատարում եմ հացադուլ հայտարարած ընկերներիս ու բոլոր նրանց, ովքեր միանում են բացարձակ արժեքները կրելուն». Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին,  Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմի օրերին հայտնի դարձած Մնացական Ավետիսյանը։

«Կոչ եմ անում անկախության սերնդի ներկայացուցիչներին այսօր ևս 19։30 գտնվել այստեղ՝ գեներացնելու մեր մտքերը, գաղափարները՝ կապված Արցախը որպես բացարձակ արժեք ընկալելու, կրելու, պահպանելու, պաշտպանելու համար»,- աասաց Մնացականը:

Լրագրողի այն հարցին, թե արդեն 4-րդ օրն է տղաները հացադուլ են անում, ի՞նչն է պատճառը, որ մարդիկ չեն միանում շարժմանը Մնացականը պատասխանեց.

«Հացադուլի գլխավոր նպատակը հենց դա է. մեր միացումը այս նախաձեռնությանը նպատակ է հետապնդում՝ հասկանալու դրա դրդապատճառները ու այն հանգամանքները, որոնք ստիպում են մարդկանց այդպես հանգիստ շրջել՝ մտածելով, որ այն ինչ կատարվում է դա նորմալ է»,- նշեց հրետանավորը:

 

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…