• 22/04/2022

«ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱՆՔ ՓՈՔՐԻԿ ՀՐԱՊԱՐԱԿ, ՈՐՏԵՂ ԿԿԱԽԵՆ ՄԵՐ ԴԱՎԱՃԱՆՆԵՐԻՆ». ԼԵՎՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Արվեստը սեր է» հաղորդման հյուրն է դերասան, հաղորդավար ԼԵՎՈՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:

– Ձեր ծնողներն ի՞նչ մասնագիտություն ունեին: Մո՞տ էին թատրոնին, դերասանական արվեստին:

– Ոչ, իրենք գյուղացի, հողի մշակ էին, ամբողջ կյանքը բնության կողքին են եղել: Բանվոր մարդիկ են եղել: Հիմա նրանք լուսահոգի են: Իրենք կապ չեն ունեցել այս ասպարեզի հետ:

– Իսկ ե՞րբ ընտրեցիք այս ասպարեզը:

– Չեմ հիշում երբ: Դա անկախ ինձանից է եղել: Մեկ-մեկ ուզում եմ հիշել այդ որոշման օրը, այդպես էլ չեմ կարողանում հիշել: Երեւի Աստծո մատը խառն էր: Ինձ անընդհատ մատով հրում էր այդ կողմ: Ինչ-ինչ հանգամանքներով ես ոչ էլ թատերական կրթություն ունեմ: Եկա, հանդիպեցի մի մարդու, ով ինձ մտցրեց այս ասպարեզ ու սովորեցրեց այս մասնագիտության օրենքները: Հիմա քչից շատ այս մասնագիտության օրենքները գիտեմ… Ուրախ եմ, որ այս ասպարեզում եմ, բայց ներվայնացած եմ, որ տղաս էլ է որոշել դերասան դառնալ: Արդեն երկրորդ կուրսում է: Առաջ ինքն էր ինձ զանգում, ասում էի` բալես, փորձի եմ, հետո կզանգեմ: Հիմա ես եմ իրեն զանգում, ինքն է ասում` պապ, փորձի եմ, հետո կզանգեմ: Առաջին մի քանի զանգը, իհարկե, ներվայնացնում էր, հետո հասկացա, որ իմ մասնագիտության մեջ ինձ լավ ընկեր է հանդիպել, որն իմ տղան է:

– Ձեզ նմա՞ն է խառնվածքով:

– Չեմ կարող ասել: Վաղը մյուս օրը բեմը դա կասի, որովհետեւ նոր է սկսել բարձրանալ բեմ: Տեսնենք, թե ուր կտանի բեմն իրեն: Դա շատ կարեւոր է: Ինքը շատ սովորում է, սիրում է, հետաքրքրված է, բայց այս մասնագիտությունը սիրում է աշխատասիրություն: Ոնց որ թե մի քիչ դա իր մեջ պակասում է: Տա Աստված, որ մի օր կհասկանա ու այս մասնագիտությանն ավելի լուրջ կվերաբերվի: Բայց ես վախենում եմ, որ տաս, տասնհինգ տարի հետո այս մասնագիտությամբ դժվար թե կարողանանք այս պետությունում տուն պահել: Որովհետեւ մեր ղեկավարները թքած ունեն մշակույթի վրա: Իրենց այս ասպարեզը չի հետաքրքրում:

– Բայց չէ՞ որ, երբ եկան մերժելու հներին, իսկ նորերն էլ խոսում էին բարձր արժեքներից:

– Սրանից հետո եթե նոր ղեկավարություն եկավ, մենք ազգովի պետք է ասենք` եթե ինչ-որ բան խոսք է տալիս, մենք ամեն խոստացածի վրա պետք է քֆուր դնենք: Ինչքան ճոռոմ-ճոռոմ խոսքեր ասացին, բայց ոչ մի բան էլ չարեցին: Ա՛յ, եթե նորմալ քֆուր դրած լինեինք…Չնայած` նրանք այդ քֆուրին էլ են սովորել: Նույնիսկ եթե քֆուր չես տալիս, մի տեսակ իրենց մոտ կարծես թե բան է պակասում: Սկսում են մի անիմաստ քայլ անել, որ այդ քֆուրները շատանան:

– Ապրում ենք մի դժվար ժամանակաշրջանում, որտեղ եղավ պատերազմ,ունեցանք զոհեր:

– Բերին պետությունը հասցրին մի իրավիճակի, որ նույնիսկ խոսելու բան չկա: Արդեն զզվում եմ նախկիններ, ներկաներ բառերից: Գիտե՞ք, ինձ համար ցավը որն է` ո՛չ նրանց եմ ուզում, ո՛չª սրանց: Լավ, սա էլ երեւի թե շուտով կգնա: Ուրիշ տարբերակ չկա: Ես ուզում եմ հասկանալ` բա հետո ո՞վ: Եթե հերթականն էլ եկավ այս լափամանից իր փայը վերցրեց, գնաց, այս երկիրն ի՞նչ է դառնալու: Այսօր ով գալիս է, թքած ունի պետության, երկրի վրա: Մի հոգի ունեինք, այն էլ գլուխը կերան: Դեմիրճյանի մտածելակերպն էր պետականություն, պետություն ստեղծելը:

– Ըստ Ձեզ` այսօր կա՞ ընդդիմություն:

– Այս երկրում արդեն ոչ մի բան էլ չկա: Ամենազիլ դերասաններն այնտեղ են: Ես կուզենայի իրենց նման խոսել, չամաչել, խաբել իմանայի…

Թատրոնի հերն էլ են անիծել, բայց, փառք Աստծո, կամաց-կամաց հայտնվում են ներկայացումներ, որոնք ասելիք ունեն, որոնք ղդիկ տալու խնդիր չունեն: Գոնե այդ ներկայացումները նայելուց հետո դուրս ես գալիս ու հասկանում ես, որ մտածելու բան կա:  Բայց սա ես ասում եմ ոչ  հուսախաբված մարդու տեսանկյունից: Գիտեմ, որ լավ է լինելու:

– Բայց ե՞րբ…

– Այդ հարցի պատասխանը ոչ ոք չգիտի:

Ես կարող եմ շատ դաժան բան էլ առաջարկել: Մենք պետք է ունենանք փոքրիկ հրապարակ, որը շուտով մեզ պետք կգա, որտեղ կկախեն մեր դավաճաններին: Այդ հրապարակը պետք է լինի, ու ամեն մեկին կախելուց, գոնե մի քանի օր մնա կախված, որ նոր սերունդը, ու ընդհանրապես մարդիկ տեսնեն: Եթե Շառլ Ազնավուրն ունի իր հրապարակը, դավաճանն էլ պետք է ունենա իր հրապարակը, որտեղ ինքը պետք է պատժվի: Մենք Ազնավուրի հրապարակ մտնելիս հպարտություն ենք ապրում: Այնտեղ էլ մտնելիս պետք է ապրենք այդ հպարտությունը, որ վերջապես մի դավաճանից էլ ազատվեցինք:

– Ի՞նչ կարծիք ունեք այսօր նկարահանվող սիթքոմների վերաբերյալ:

– Վատ կարծիք, որոնց մասնակիցը նաեւ ես եմ: Թեմաները չեն կարողանում ճիշտ ընտրել: Մենք մեր հանդիսատեսին սովորեցրինք, որ գովազդի մեջ պետք է լինի սիթքոմ, այլ ոչ թե սիթքոմի մեջ գովազդ: Ու այդ շատ ուղիղ գովազդները, որ վերցնեն այդ մարդու ապրանքը, ցույց տան ու մի հատ էլ կծեն, ասեն` ինչ համով է: Դա ամենասարսափելին է: Բայց թե իրենց մտածելակերպն է: Ասում ենª իրենք մեզ փող են տալիս: Իսկ եթե փող են տալիս, ուրեմն պետք է դառնանք ստրո՞ւկ: Բայց այդ նույն ապրանքանիշը մատուցելու  ուրիշ ֆորմա կա: Ավելի սիրուն, ավելի թեթեւ: Ու կարելի է նույնիսկ այդ ամեն ինչի մատուցմամբ կրթել հանդիսատեսին: Բայց, ցավոք սրտի, մերոնք շատ ուղիղ ու շատ պրիմիտիվ ճանապարհով են գնում: Մի խոսքով` եթե փող են տալիս, ուրեմն պետք է երկու ժամով դառնաս իրենց ստրուկը: Զզվելի է…

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ