- 23/04/2022
Ուկրաինայի ազգային գվարդիան լուրջ կորուստներ է կրում, ավելի քան 860 զինվոր դասալքել է
ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ուկրաինայի ազգային գվարդիայի (ՈՒԱԳ) կորուստների մասին նոր տվյալներ՝ ստացված ուկրաինական փաստաթղթերից։
Բացահայտվել է 27-րդ բրիգադի (3066 զորամաս) և 15 առանձին գումարտակի (զորամաս 3055) 2022 թվականի մարտի 29-ի զգալի կորուստների մասին տեղեկություն։
Փաստաթղթերը պարունակում են տեղեկություններ մահացած և վիրավոր ուկրաինացի զինվորների, նրանց մահվան հանգամանքների և թաղման վայրի մասին, ինչպես նաև տեղեկություններ առանց թույլտվության զորամասերը լքածների մասին (դասալիք, գերություն):
ՌԴ ՊՆ-ի տրամադրության տակ եղած տեղեկատվությունը վկայում է ՈՒԱԳ-ի դասալքված ի մեծ թվով զինծառայողների մասին։
Միայն 2022 թվականի մարտի 29-ի դրությամբ Ուկրաինայի ազգային գվարդիայի ավելի քան 860 զինծառայող հրաժարվել է կատարել իրենց հրամանատարության հանցավոր հրամանները և առանց թույլտվության լքել են իրենց զորամասերը։
Ամենաշատ դասալքությունները հաստատվել են 3056 զորամասում (16-րդ առանձին գումարտակ, Խերսոն)՝ 152 հոգի։ Մեծ թվով դասալիքներ են գրանցվել նաև թիվ 3014 զորամասում (84 հոգի), 3033 զորամասում (82 հոգի) և 3030 զորամասում (79 հոգի)։
37 զինծառայող հրաժարվել է կատարել հրամանը և լքել 3057 զորամասը, որի կազմում ընդգրկված է «Ազով» պատժիչ ջոկատը։